Սոցիալական ոլորտում ներդրվում է միասնական տեղեկատվական համակարգ26 մայիսի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր նիստում վերաբաշխում է կատարել Հայաստանի 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը 2011թ. առաջին կիսամյակում հատկացրել 84,5 մլն դրամ։ Ակնկալվում է, որ տեղեկատվական համակարգի ներդրմամբ նվազագույնի կհասցվի կոռուպցիոն ռիսկերի, միտումնավոր և պատահական սխալների հնարավորությունը, կբարելավվի պետբյուջեի միջոցների հաշվին ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը և այլն։ Կառավարության ընդունած մի շարք որոշումներով հստակեցվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և մեծացվել ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկության հավաստիությունը։ Այդ նպատակով հաստատվել է սոցիալական պաշտպանության իրավունքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական համապատասխան մարմիններից` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |