ՀՀ նախագահը որակական խնդիրներ է առաջադրել ՊԵԿ-ին բարեփոխումների իրականացման ճանապարհին![]() 27 մայիսի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որակական խնդիրներ է առաջադրել Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեին հարկային և մաքսային վարչարարության ոլորտում բարեփոխումների իրականացման ճանապարհին: Այդ մասին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ պետկառույցի աշխատակիցների հանդիպումից հետո հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Այդ խնդիրները, իհարկե, ֆինանսական հոսքերի ապահովում են պահանջում, և ներկա պահին այդ միջոցները հայթայթելու նպատակով բանակցություններ են ընթանում միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ»,- նշել է նա: Գագիկ Խաչատրյանի խոսքով` նախանշված բարեփոխումների շրջանակում վերանորոգվել են մաքսակետերը, իսկ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները ժամանակակից սարքավորումներով են զինվել, ինչը թույլ կտա բարձրացնել բիզնեսին մատուցվող ծառայությունների որակը: Պետեկամուտների կոմիտեի նախագահն ավելացրել է, որ պետության ղեկավարի հետ հանդիպման նպատակը հարկային և մաքսային վարչարարության ոլորտում բարեփոխումները նոր մակարդակի բերելն էր: Ընդ որում, նա նշել է, որ համակարգում մեծ աշխատանք է իրականացվել, որի արդյունքները նույնպես քննարկվել են, բացի դրանից քննարկումների շրջանակում նախանշվել են բարեփոխումների իրականացման հետագա ճանապարհները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |