Գագիկ Խաչատրյանը խոստացել է հրապարակել հարկերի վճարումից խուսափող հարկատուների անունները![]() 27 մայիսի 2011 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խոստացել է անընդունելի համարել խուսափումը հարկերից, հատկապես խոշոր բիզնեսի համար: Ըստ նրա, ՊԵԿ-ի աշխատանքը հիմնված է ռիսկերի գնահատման չափանիշների վրա, որոնք կան բոլոր ոլորտներում: «Ոլորտների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռեզերվներ կան բոլոր ոլորտներում, իսկ ռիսկերի չափանիշները նախանշում են հետագա քայլերը: Եվ իրոք, սահմանում ներկրումից մինչև իրացում շղթայում կան ռեզերվներ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,-ասել է նա այդ կառույցի աշխատակիցների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ավարտին: Գագիկ Խաչատրյանը հավելել է նաև, որ այդ հարկատուների անունները կհրապարակվեն, երբ պետբյուջեն լրացուցիչ վճարներ ստանա: «Միայն եկամտահարկի գծով մենք մտադիր ենք այս տարի լրացուցիչ 11 մլրդ դրամ հավաքել»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |