Թաթուլ Մանասերյան. Կենսաթոշակային բարեփոխումները կանոնավորող ենթաօրենսդրական ակտերը պետք է լրամշակվեն![]() ![]() PanARMENIAN.Net - Տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանին մտահոգում են ենթաօրենսդրական ակտերի մի շարք դրույթներ, որոնք կանոնակարգում են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործումը: Մասնավորապես, նրա խոսքերով, օրենսդրության համաձայն, պետությունը պատասխանատվություն չի կրում մասնավոր ներդրումային կենսաթոշակային հիմնադրամների լուծարման դեպքում ի տարբերություն այլ երկրների, որտեղ դրանք ապահովագրված են: «Այդ մտավախությունները հնչել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ»,- ասել է նա և հավելել, որ խնդիրներից մեկն ընդունված օրենքների իրագործումն է, և այդ դեպքերը «եզակի չեն»: Միաժամանակ, Թաթուլ Մանասերյանը նշել է, որ Հայաստանի պատրաստվածությունը բարեփոխումների իրագործմանն ավելի քիչ չէ, քան այլ երկրներինը, որոնք հաջողության են հասել այդ ուղղությամբ: Իր հերթին սոցիալական հարցերով ՀՀ ԱԺ մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ 170 ենթաօրենսդրական ակտեր կանոնավորում են կառավարության և Կենտրոնական բանկի պատասխանատվությունը, հավելելով, որ Հայաստանում առկա է հասարակության տեղեկացվածության խնդիր կենսաթոշակային բարեփոխումների էության և իրագործման գործընթացի մասին, և այդ նպատակով վարչապետի հրավերով հանրապետություն է այցելել կենսաթոշակային բարեփոխումների «հայր» Խոսե Պինիերան` Չիլիի փորձը ներկայացնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |