«ԱԳԲԱ Լիզինգն» ու «Ցեպելին Արմենիան» լիզինգով 7,5 մլն դոլարի տեխնիկա տրամադրելու համաձայնագիր կնքեցին![]() 30 մայիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն և «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ն վենդորային պայմանագիր են կնքել, որով նախատեսվում է 2011-2012թթ. լիզինգով տրամադրել շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ: Ինչպես ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մայիսի 30-ին Հայաստանում առաջին Ֆինանսավորման համագործակցության պայմանագիրը (Vendor Finance Co-operation Agreement) կնքվեց «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի, «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ի ինչպես նաև «Ցեպելին Ինտերնեիշնլ»-ի միջև: Այն հաճախորդները, որոնք CAT ապրանքանիշի սարքավորումներ ձեռք բերելու համար «ԱԳԲԱ Լիզինգ» կդիմեն հունիսի 1-ից 30-ը, կսպասարկվեն 9.9 % տարեկան տոկոսադրույքով: «ԱԳԲԱ Լիզինգից» կարելի է լիզինգով CAT տեխնիկա ստանալ հետևյալ պայմաններով` 20% կանխավճար, մարման ժամկետը` 3-60 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 12-16%; գրավի անհրաժեշտությունը բացակայում է: Հաճախորդները կարող են սպասարկվել և մարել պարտքը ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |