Երեք տարվա ընթացքում փոքր ենթակառուցվածքների զարգացման վրա $3,5 մլն է ծախսվել![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Երևանում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացնում է Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Տավուշի մարզում խմելու ջրի համակարգի վերականգնման երկու ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ծրագրերի իրականացման համար ՄԱԶԾ-ն կհատկացնի 26 հազ. դոլար, ԱՄՆ ՄԶԳ-ն` 58 հազ. դոլար, իսկ Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը` «Շեն» ՀԿ հետ համատեղ կստանձնի բոլոր շինարարական աշխատանքները: Ինչպես հաղորդել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան, փաստաթղթի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում գյուղական համայնքների հզորացմանը` շեշտը դնելով այդ համայնքներում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ժամանակավոր զբաղվածության ստեղծման և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վրա: Ընդ որում, խմելու ձրի համակարգի վերականգնման ծրագրի շրջանակներում դրանից օգտվողների թիվը կկազմի մոտ 1250 գյուղացի: Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայատանյան մասնաճյուղի տնօրեն Զորան Ռադիչն իր հերթին հաղորդել է, որ փոքր ենթակառուցվածքների զարգացման նախագիծը` 3,5 մլն դոլար արժողությամբ, Հայաստանի հեռավոր գյուղերում մեկնարկել է 2009 թվականին և կավարտվի 2011 թվականի վերջին: Նրա խոսքով, դրանից օգտվում են մոտ 70 հազ. մարդ Հայաստանի 9 մարզերում, բացի դրանից, ապահովվել է կարճաժամկետ զբաղվածությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |