Հայաստանում ծիրանի բերքատվությունն այս տարի կկազմի 25-30 տոկոս, դեղձի` 60 տոկոս

Հայաստանում ծիրանի բերքատվությունն այս տարի կկազմի 25-30 տոկոս, դեղձի` 60 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում ծիրանի բերքատվությունն այս տարի կկազմի 25-30 տոկոս, խնձորի` 50 տոկոս, դեղիձի` 60 տոկոս: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Ագրարարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքերով, այդ ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ հանրապետությունում խախտվում է ագրարային միջոցառումների իրագործման ընթացqը, մասնավորապես, պատվաստումները կատարվում են ոչ ժամանակին: Բացի դրանից, բերքի վրա ազդել են բնակլիմայական պայմանները:

Ինչ վերաբերվում է հատապտուղներին, ապա, Բերբերյանի կարծիքով, «դա թանկ հաճույք է բնակչության համար, որը դրանցից մուրաբա պատրաստում»: Այդ առումով Հրաչյա Բերբերյանը հավելել է, որ բնակչությայն կենսապահովման համար առավել կարևոր նշանակություն ունեն պոմիդորը, վարունգը և սմբուկը: Անդրադառնալով այդ բանջարեղենի գներին` նա նշել է, որ պոմիդորներն այս տարի ավելի էժան են լինելու, իսկ կարտոֆիլի գինը կայունանում է, իսկ ահա 2012-ին նկատվելու է զգալի անկում: Հրաչյա Բերբերյանը բացատրել է, որ որակյալ սերմերի պատճառով 10 տոկոսով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Նա հավելել է, որ այս տարի հանրապետություն է ներկրվել 3000 տոննա սերմացու, որոնց կեսը` բարձրորակ:

4  06.06.11 - Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---