«Ամերիաբանկը» Euromoney կողմից ճանաչվել է 2011-ին Հայաստանի լավագույն բանկ 8 հուլիսի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն արժանացել է Euromoney առաջատար ամսագրի Գերազանցության մրցանակին որպես 2011-ին Հայաստանի լավագույն բանկ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը, պարգևատրման պաշտոնական արարողությունը կայացել է հուլիսի 7-ին Լոնդոնում: Նրա խոսքով, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` բանկի արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների ներդրումը` դասական ֆակտորինգ, կառուցվածքային ավանդ, ոսկով մետաղական հաշիվներ, ինչպես նաև առևտրային երկու համակարգի ներդրումը` AMERIA GLOBAL և TRADING WEB TRAIDER, որն ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրների 80 խոշորագույն ֆոնդային բորսաներին և «WEB TRADER» համակարգը, որը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում: Իր հերթին բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշել է ստացված պարգևի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը տարվա արդյունքներով կհաջողվի արժանանալ բարձր գնահատականի Euromoney մրցակցի` Financial Times կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում է ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը Պատվիրակության ղեկավար Վիքերը նաև Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի հանրապետական բարձրաստիճան անդամ Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |