Ճապոնիայում ստեղծված իրավիճակը խանգարեց ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման համար նախադրյալներն այնքան էլ բարնենպաստ չեն: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հիշեցրեց, որ սկզբում նախատեսվում էր խորհրդաժողովը գումարել ապրիլին, սակայն այժմ ժամկետը հետաձգվել է մինչև աշուն: Նախարարը հայտնել է, որ հետաքրքրույթուն է դրսևորում ռուսական «Ռոսատոմը», ինչպես նաև 1-2 օտարերկրյա ընկերություն: «Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հանդեպ հետաքրքրությունը միջազգային ընկերությունների կողմից մինչ Ճապոնիայի ատոմային ողբերգությունը ավելի մեծ էր»: Նախատեսվում է, որ խորհրդաժողովին կմասնակցեն բոլոր այն երկրները, կազմակերպություններն ու իրավաբանական անձիք, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |