Կառավարությունը հաստատել է ազատ տնտեսական գոտիների համար անհրաժեշտ պահանջների ցանկը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե որքանով են պոտենցիալ ներդրողները պատրաստ գործունեություն սկսել ազատ տնտեսական գոտիներում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ներկայացվող պահանջներն արդեն համաձայնեցված են մի շարք կառավարիչների, այդ թվում «Սիտրոնիկս» ընկերության ու «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Նրանք սպասում էին կարգերի հաստատմանը, աշխատանքը սկսելու համար»,-ասել է նախարարը: Հունիսի 21-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԺ ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքն ու հարակից օրենքները: Հայաստանում այսօրվա դրությամբ ձեռնարկություններ կարող են բացվել երկու գոտիներում՝ «Զվարթնոց» օդանավակայանի ու «Մարս» գործարանի տարածքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |