ՏԻՄ ծառայությունների որակի բարձրացման համար համայնքները կխոշորացվեն 1 նոյեմբերի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Բոլոր քայլերը, որոնք արվել են և արվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում, ուղղված էին բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Այդ առումով մենք որոշ խնդիրներ ունենք, կապված ռեսուրսների ապահովման և ինստիտուցիոնալ ասպեկտների հետ»,-նշել է նա: Նոյեմբերի 1-ին Երևանում ընթանում է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. Նվաճումները, խնդիրները, հեռանկարները» խորագրով խորահրդաժողովը, որը նվիրված է երկրում այդ համակարգի կայացման 15-ամյակին: Ըստ նրա, ՏԻՄ ռեսուրսներն անմիջական կապ ունեն բնակչությանը տրամադրվող ծառայությունների հետ: Վաչե Տերտերյանը հավելել է, որ ՏԻՄ ռեսուրսները սահմանափակ են, դրանց մեծ մասը գնում է վարչական ծախսերի հատուցմանը, որոնք անհրաժեշտ են տեղական իշխանությունների գործունեությունն ապահովելու համար: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, ուղղված համայնքների խոշորացմանն ու նոր ինստիտուցիոնալ մոտեցումների ներդրմանը, որպեսզի ռեսուրսների մեծ մասն ուղղվի ոչ թե վարչական ծախսերը հոգալուն, այլ բնակչությանը որակյալ ծառայությունների տրամադրմանը և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնք 2011թ. կկազմեն 8 մլրդ դրամ: «Դա այնքան էլ մեծ գումար չէ, սակայն միտումն արդեն ակնհյատ է»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |