«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ ՌԴ և Հայաստանի շրջաններից 3 նոյեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է հայ-ռուսական 4-րդ ամենամյա «EXPO-RUSSIA ARMENIA 2011» արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։ Այս տարի նոյեմբերի 3-5-ը ընթացող ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ «EXPO-RUSSIA ARMENIA 2011»-ին մասնակցում են ռուսական և հայկական ձեռնարկություններ էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ Դրանց թվում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Յունիքոմպը», Եվրասիական զարգացման բանկը, «Բելրոս» ՍՊԸ-ը, «Միավորված ավիաշինարարական ընկերությունը», «Ռոստսելմաշը», «ԿասկադՏեխնոԳրուփը», «Ռուսական նավիգացիոն տեխնոլոգիաները» և այլն։ Ցուցահանդեսը նոր հորիզոններ է բացում երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուփ» կոնցեռնը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |