Ֆիլիպ Կոտլեր. Երևանը պետք է ստեղծի իր առանձնահատուկ տարրը՝ must see-ն, դառնալու համար աշխարահի առավել գրավիչ քաղաքը

Ֆիլիպ Կոտլեր. Երևանը պետք է ստեղծի իր առանձնահատուկ տարրը՝ must see-ն, դառնալու համար աշխարահի առավել գրավիչ քաղաքը

PanARMENIAN.Net - Երևանին պակասում է այն «առանձնահատկությունը», որի համար մարդիկ հատուկ կժամանեին այստեղ այն տեսնելու համար, գտնում է ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը: Ըստ նրա, Երևանը պետք է ստեղծի իր առանձնահատուկ տարրը՝ must see-ն, դառնալու համար աշխարահի առավել գրավիչ քաղաքն ու ունենա իր այցեքարտը:

Այդ համատեքստում մարքեթինգի «գուրուն» խորհուրդ տվեց հայերին ուշադրություն դարձնել սեփական կրոնական ժառանգության վրա: «Ես առաջին անգամ եմ Երևանում և կարճ ժամանակ է ինչ այստեղ եմ գտնվում, սակայն արդեն հասցրել եմ նկատել, որ այստեղ հսկայական հիասքանչ կրոնական ժառանգություն կա, որը կարող է դառնալ հենց այդ թերի օղակն ու դարձնել այն եզակի»,-ասել է նա, հանդես գալով «Ուսանողական համաժողով՝ հավաստագրված թրենինգ» թեմայով դասախոսությամբ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:

8  15.11.11 - Ֆիլիպ Կոտլերի դասախոսությունը Ռուս-Հայկական Սլավոնական Համալսարանում
4  15.11.11 - ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Ֆիլիպ Կոտլերի հետ
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---