Վենիամին Սաֆին. Եթե Հունաստանին հեռացնեն եվրագոտուց, եվրոն անմիջապես կամրապնդի դիրքերը![]() ![]() PanARMENIAN.Net - Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Սաֆինի, կանխատեսումներով, եվրագոտու իրավիճակի ֆոնի վրա վերջին տարվա ընթացքում դիտվում են դոլարի նկատմամբ եվրոյի անկման միտումները: «Եթե Հունաստանին հեռացնեն եվրագոտուց, եվրոն անմիջապես կամրապնդի իր դիրքերը», հայտարարեց նա Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ, ավելացնելով, որ դա քիչ հավանական է, բայց հնարավոր է: Վենիամին Սաֆինը գտնվում է Երևանում նոյեմբերի 22-ից 23-ը, որտեղ նա ներկայացնում է՝ «Փողը ծրարում» արտարժույթի շուկայում աշխատանքի ռազմավարությունը, որը իրենից ներկայացնում է 4 և 6-ժամային միջակայքում աշխատող առևտրային համակարգ: Խնայողությունների դիվերսիֆիկացման համար ռեկտորը խորհուրդ տվեց պահել դրանք 2/3՝ դոլարի և 1/3՝ եվրոյի համար հարաբերակցությամբ: Անդրադառնալով Ռուսաստանին, փորձագետը առաջարկեց ռուսական ռուբլու, եվրոյի և դոլարի համար 1/3 հարաբերակցությունը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |