Վենիամին Սաֆին. Նույնիսկ Չինաստանին չի հաջողվում վարել յուանի ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն 23 նոյեմբերի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ֆիքսված փոխարժեքի քաղաքականության մասին հարկավոր է մոռանալ, հայտարարել է Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Սաֆինը: «Անհնար է ներգրավվել էկոնոմիկայի մեջ, ունենալով ֆիքսված փոխարժեք»,-ասել է նա նոյեմբերի 23-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա, նույնիսկ Չինաստանին չի հաջողվում վարել յուանի ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, որը ստիպված է յուանը դարձնել «մի քիչ լողացող» և անընդհատ ձգտում է հասցնել այն դոլարին: Էկոնոմիկայի ամրապնդման ու կայունացման հետ մեկտեղ դոլարիզացման խնդիրը աստիճանաբար կչեզոքանա, վստահ է փորձագետը: Ինչ վերաբերում է նրան, թե դոլարը զիջում է դիրքերը որպես առաջատար համաշխարհային արժույթ, ապա Սաֆինը նշել է, որ այն չի զիջի դիրքերը առնվազն 10 տարի: Իսկ արժութային սակարկության ամենահետաքրքիր զույգը նա համարել է կանադական դոլարն ու ԱՄՆ դոլարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |