Հայաստանը պետք է հետևություններ անի Moody's-ի վարկանիշից, գտնում են Forex club-ում

Հայաստանը պետք է հետևություններ անի Moody's-ի վարկանիշից, գտնում են Forex club-ում

PanARMENIAN.Net - Աճի տեմպերի նվազումն այն գործընկեր երկրներում, ուր Հայաստանը ապրանք է արտահանում, հիմք է հանդիսացել Moody's-ի համար երկրի վարկանիշը նվազեցնելու հարցում, գտնում է Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:

«Այստեղից հարկավոր է հետևություն անել. ուշադրություն դարձնել ապրանքների սպառման շուկաների դիվերսիֆիկացմանը, դա բավականին կարևոր հարց է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում: Նա հավելել է նաև, որ Հայաստանը պետք է վերլուծի ծառացած խնդիրները, հաջորդ տարի տնտեսական աճ ապահովելու համար:

Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը արտարժույթով և ազգային արժույթով (Ва2)՝ «կայունից» դեպի «բացասական»:

Ինչպես ասվում է գործակալության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի համար, որն իր ապրանքի 58 տոկոսն արտահանում է Ռուսաստան և Եվրոպա, աճում են ռիսկերը կապված այդ երկրների տնտեսական աճի դանդաղեցման հետ:

4  23.11.11 - Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր, ֆորեքս գուրու Վենիամին Սաֆինի ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---