Ակտիվների չափով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ետ չի մնում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների միջին բանկերից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայկական ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համար 2011թ բավականին հաջող էր, չնայած միջազգային շուկաներում շարունակաբար աճող և դեռ չհաղթահարված ճգնաժամին, հունվարի 20-ին հայտարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «2011թ մենք գերազանցել ենք նախաճգնաժամային մակարդակը»,-ընդգծել է նա, ամփոփելով բանկի աշխատանքի արդյունքները: Մասնավորապես, ըստ նրա, բանկի ակտիվները կազմել են ավելի քան 220 մլրդ դրամ` մոտ 580 մլն դոլար: «Այց ցուցանիշը համեմատական է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների միջին բանկերի ցուցանիշների հետ, չխոսենք նաև տարածաշրջանային բանկերի մասին»,- ընդգծել է նա: Ինչպես հայտնել է Գիշյանը, 2011թ ավարտին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կապիտալը կազմել է 44 մլրդ դրամ` 118 մլն դոլար, իսկ վարկային պորտֆելը, որը բանկիրը կոչել է «առողջ», հասել է 140 մլրդ դրամի, ինչը հանդիսանում է «Հայաստանի էկոնոմիկայի համար լուրջ ցուցանիշ»: Բացի այդ, ըստ Գիշյանի, 2011թ բանկոմատների ցանցն ավելացվել է 20-ով, ինչի արդյունքում դրանց ընդհանուր թիվը 137 է: Տվյալ պահին բանկն ունի 42 մասնաճյուղ, որոնց մեծ մասը հանրապետության մարզերում: Անդրադառնալով 2012թ ծրագրերին, Գիշյանն ընդգծել է, որ «բանկը մտադիր է շարունակել ակտիվ զարգացումը և վարկավորումը», բացի այդ ծրագրերի մեջ է նաև մասնաճյուղերի ընդլայնումը և նոր ծառայությունների ընդունումը, մասնավորապես պլաստիկ քարտերի ոլորտում: Ամփոփելով` հայկական ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ղեկավարն ասել է, որ Եվրոպայում անկայուն իրավիճակը անմիջականորեն չի ազդի բանկի աշխատանքի վրա, որը 2012թ ակնկալում է ապահովել ոչ պակաս լավ ցուցանիշներ, քան 2011-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |