2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ![]() ![]() PanARMENIAN.Net - 2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ, կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) և ակտիվների շահութաբերության ցուցանիշը համապատասխանաբար կազմել են 19,6 և 3 տոկոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հունվարի 20-ին հայտնել է «Արարատբանկ»ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ինչպես ասել է բանկի ղեկավարը, 2011թ. հաջողվեց ապահովել վարկային ներդրումների 51 տոկոս աճ, ինչը կազմեց 38,6 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի մեծ մասը՝ 65 տոկոս, ըստ Օսիպյանի, կհատկացվի ՓՄՁ-ներին, այդ հարաբերակցությունը կպահպանվի նաև 2012թ.: 2011թ. ավարտին բանկի ակտիվներն աճել են 37 տոկոսով, հաճախորդների քանակն աճել է 50 տոկոսով, պլաստիկ քարտերի քանակն աճել է 30 հազար հատով, աճել է նաև ավանդների քանակը՝ 40 տոկոսով: Աշոտ Օսիպյանը հավելել է նաև, որ բանկը դրական արդյունքներ է արձանագրել նաև դրամական փոխանցումների գծով՝ 2 անգամ, և կոմունալ վճարումների՝ 1,8 անգամ: Անդրադառնալով 2012թ. ծրագրերին՝ նա հայտնել է, որ բանկը կկենտրոնացնի ուշադրությունը վարկավորման երկու ոլորտների վրա՝ գյուղատնտեսության վարկավորում և լիզինգ: Մտադրություն կա բաժանմունքների ցանցն ընդլայնել ևս 5-ով՝ այսօրվա դրությամբ բանկն ունի 37 բաժանմունք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |