Շուշիի հնավայր. Դամբարանները թվագրվում են մ.թ.ա. X-VIII դարերով

«Ամենակարևորը Քառքառի ամրոցի հայտնաբերումն էր»,-ասել է հնագետ Համլետ Պետրոսյանը

15 մայիսի 2014
Շուշիի հնավայր. Դամբարանները թվագրվում են մ.թ.ա. X-VIII դարերով
Անմիջապես Շուշիի հին ամրոցի պատերի մոտ սկսվում է հնավայրը, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակով: Ինչպես և միշտ, հողագործական աշխատանքների ժամանակ այն հայտնաբերել են գյուղացիները: Անշուշտ, հայտնաբերվածը խեցեղեն բեկորներ էին, բայց դա բավական էր հնավայրի գրեթե ստույգ թվագրությունը պարզելու համար:

Ղարաբաղում Հաղթանակի օրը ոչ թե պատմություն է, այլ ներկա

Արցախում տոն է, և բոլորը մեծից փոքր հստակ գիտեն. չլիներ այս հաղթանակը, ոչինչ չէր լինի: Ինչպես ասում էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադիրներից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանը, «Ղարաբաղը մերն է և վերջ»:

10 մայիսի 2014
Ղարաբաղում Հաղթանակի օրը ոչ թե պատմություն է, այլ ներկա
Հաղթանակի օր… Ստեփանակերտում այս բառերն այլ կերպ են հնչում, քանի որ մայիսի 9-ն այստեղ ոչ թե պատմություն է, այլ ներկա: 23 տարի առաջ հայկական զորքերը ազատագրեցին Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաքը: Շուշիի ազատագրմամբ հասկացանք՝ սա մեր հողն է և ոչինչ ու ոչ ոք մեզ չի ստիպի հանուն ինչ-ինչ «շահերի» հրաժարվել Հաղթանակից:

20 տարի առանց պատերազմի փխրուն խաղաղության պայմաններում

Հարավային Կովկասի հակամարտություններն, որոնք ավելի քան 20 տարվա պատմություն ունեն, մինչ օրս սպասում են հանգուցալուծման

5 մայիսի 2014
20 տարի առանց պատերազմի փխրուն խաղաղության պայմաններում
Մայիսի 12-ին լրանում է ԼՂՀ պաշտպանության բանակի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հրադադարի ռեժիմի հաստատման 20 տարին: Բիշքեկի արձանագրությունը ստորագրվել է 1994 թվականի մայիսի 5-ին, սակայն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին: Արձանագրությունը ստորագրել են բոլոր շահագրգիռ կողմերը, այն է՝ Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ն ու Ղրղզստանը: Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի իշխանություններն էին դիմել հրադադարի խնդրանքով ոչ միայն միջնորդներին, այլ նաև ԼՂՀ ղեկավարությանը: Իսկ այսօր պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություներին անթույլատրելի է: 1993-1994 թթ. ձմեռային ռազմարշավի ջախջախիչ պարտությունից հետո Հեյդար Ալիևն ինքն էր դիմել ԼՂՀ իշխանություններին՝ հանդիպում խնդրելով և հուսալով, որ ղարաբաղյան կողմը հանդուրժող կգտնվի:

«Օղակ» գործողությունը Խորհրդային բանակի պատմության մեջ խայտառակ էջ է

Գետաշենցիների 1497 ընտանիքի դեմ էր հանվել 207 տանկ ու զրահամեքենա, «Կոկորդիլոս» և «Կոբրա» տեսակի 6 ուղղաթիռ

2 մայիսի 2014
«Օղակ» գործողությունը Խորհրդային բանակի պատմության մեջ խայտառակ էջ է
Գետաշեն, Մարտունաշեն ու Սուլուկ (Ազատ) գյուղերը Կիրովաբադի (Գանձակ) հարևանությամբ գտնվող ամենահայկական գյուղերն էին, եթե կարելի է այդպես ասել: Գետաշենն ամենամեծն էր ու մոտ 4 հազար բնակիչ ուներ, մյուս երկու գյուղերն ավելի փոքր էին: Դրանք վառ, ինքնատիպ գյուղեր էին իրենց փոքր եկեղեցիներով, ծերունիներով, որոնք հավաքվում էին գյուղամեջում… 1828-ին գյուղն ընդգրկվեց Ռուսաստանի կազմում: 1860-ին այստեղ հայտնվեց առաջին դպրոցը: Գետաշենի կենտրոնում էր Սբ Աստվածածին եկեղեցին, 4-հարկանի Մնացականյան մելիքների պալատը, ևս մեկ եկեղեցի, որը կառուցվել էր 1749-ին, մատուռը, որտեղ պահվում էր 1211 թվականի Ավետարանը: Գյուղից դեպի հարավ Եղնասարի վանքն էր: Գետաշենը Խորհրդային Միության երկու հերոս է տվել՝ Ղազարոս Ավագյանին ու Էդուարդ Այանյանին:

Հայ-քրդական հարցը Թուրքիայում. Ցանկությունը և իրողությունները

Քրդական ցեղերը, որոնք բնակություն էին հաստատում Արարատի ստորոտում հայտնի էին հարձակումներով, առևանգումներով ու սպանություններով

1 մայիսի 2014
Հայ-քրդական հարցը Թուրքիայում. Ցանկությունը և իրողությունները
Քրդական խնդիրը Թուրքիայում ավելի սուր է դրված, քան հայկականը մի քանի պատճառներով: Առաջին հերթին, ժողովրդագրական: Այժմ Թուրքիայում շուրջ 20 միլիոն քուրդ կա, որոնց մեծ մասը բնակվում է արևելյան գավառներում, այսինքն Արևմտյան Հայաստանի տարածքում: Հայերի թիվը Թուրքիայում ամենալավատեսական գնահատականներով մոտ 100 հազար է, և նույնքան են Ցեղասպանության տարիներին մահմեդականացված հայերի ժառանգները: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունը Թուրքիայի կառավարության ու Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների միջև շարունակվում է 1984 թվականից մինչ օրս:

99 տարի անց. Սգո երթը դեռ շարունակվում է

Լեսլի Ա. Դևիս. Գրեթե բոլոր արտաքսվածները քաղաքից դուրս գալուց մեկ-երկու օր անց անողոքաբար գնդակարվեցին կամ կոտորվեցին

24 ապրիլի 2014
99 տարի անց. Սգո երթը դեռ շարունակվում է
Ութ ամիսների ընթացքում Անատոլիայի բնակչության մոտ մեկ երրորդի բնաջնջումը, որն Օսմանյան կայսրությունը ճանաչել է 1919 թվականին, շատ ավելի է գերազանցում նացիզմի դրսևորումները, չնայած առավել զարգացած տեխնոլոգիաներին, որ կիրառվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Թուրքիան ընդհանուր առմամբ չի հաջողում այն ամենում, ինչ կազմակերպվածություն ու տաղանդ է պահանջում, սակայն այս դեպքում, երբ ջարդի, թալանի ու կոտորածի հարց առաջացավ, նա ի ցույց դրեց լավ կազմակերպված ու արագ գործողություններ: Միայն թուրքը կարող է այսքան սեղմ ժամկետում հարյուր հազարավոր մարդկանց այն աշխարհ ուղարկել», - 1915 թվականին Պետքարտուղարությանն ուղղված զեկույցում գրել է Սամսունում ԱՄՆ հյուպատոսության գործակալ Վ. Փիթերը:

Մարաղայի ու Մարգուշավանի սև ապրիլը

Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է 53-100 մարդ, պատանդ է վերցվել 60 հոգի, այդ թվում 9 երեխա և 29 կին

10 ապրիլի 2014
Մարաղայի ու Մարգուշավանի սև ապրիլը
1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա և Մարգուշավան գյուղերի հայ բնակչությունը դաժան սպանդի ենթարկվեց ադրբեջանական կանոնավոր բանակի կողմից, թեև բարբարոսների ամբոխը դժվար է բանակ անվանել: 2013 թվականին գրող Բակուր Կարապետյանը գրեց «Մարգուշավան-Մարաղա» գիրքը, որն անհնար է առանց սարսուռի կարդալ:

Քեսաբի հայերն արդեն երրորդ Ցեղասպանությունն են ապրում

Քեսաբում առաջին կոտորածը 1909 թվականին էր, երբ հայ բնակչության մեծ մասը կոտորվեց

25 մարտի 2014
Քեսաբի հայերն արդեն երրորդ Ցեղասպանությունն են ապրում
Հայերը Քեսաբում վաղուց են ապրում, Սիրիայի այդ գավառը համարվում է «հայկական»: 1915 թ. Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան գտան թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մարդիկ: Թվում էր, թե կյանքը հունի մեջ է մտել, թեև, իրոք այդպես էր վերջին 100 տարում: Բայց հայերը Քեսաբում ավելի վաղ են հաստատվել: Վաղ անցյալում այդ տարածքը մտնում էր Կիլիկյան թագավորության կազմի մեջ, այնպես որ, չնայած պատմության ողբերգական շրջադարձներին, հայերն այստեղ իրենց հողում են ապրում: 2006 թվականի տվյալներով Քեսաբում 2500-3000 հայ է բնակվում: Քեսաբում առաջին կոտորածը 1909 թվականին էր, երբ հայ բնակչության մեծ մասը կոտորվեց։ 1915 թվականին հայ բնակչության քանակը 8000-ից մի փոքր ավելի էր, Ցեղասպանությունից հետո այն կրճատվեց ևս 5 հազարով: Մնացած երիտասարդները՝ 70 հոգի, համալրեցին ֆրանսիական բանակի Հայկական լեգիոնը և մարտնչում էին Թուրքիայի դեմ: 1920 թվականին հայերի քանակը Քեսաբում 2363 էր, իսկ 1923-ին՝ 3 500 մարդ:

1988-ի սումգայիթյան ջարդերն որպես ԽՍՀՄ փլուզման սկիզբ

ԽՍՀՄ ղեկավարության լռելյայն համաձայնության պայմաններում եռօրյա ջարդերի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, 53-ը սպանվեց

26 փետրվարի 2014
1988-ի սումգայիթյան ջարդերն որպես ԽՍՀՄ փլուզման սկիզբ
Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 26-ի երկրորդ կեսից մինչև փետրվարի 29-ը հայկական ջարդերը նորագույն խորհրդային պատմության մեջ ազգային հողի վրա բռնության առաջին զանգվածային պայթյունն էր: Դրանք տևեցին երեք օր և ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ: Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը:

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանությունից 10 տարի է անցել

Նրան քնած ժամանակ կացնահարեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը

19 փետրվարի 2014
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանությունից 10 տարի է անցել
10 տարի է անցել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի անմարդկային ու վայրագ սպանությունից: Նրան քնած ժամանակ կացնահարեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի:
---