Վրաստանը փորձում է գոհացնել բոլորին. Ադրբեջանի, Ռուսաստանի, Արևմուտքի հարցում առայժմ չի ստացվումԻր մահմեդական հարևաններին գոհացնելու համար Սահակաշվիլին արել է ամեն բան, որպեսզի իր երկիրն ամբողջովին կախված լինի Բաքվից մատակարարվող էներգառեսուրսներից 18 նոյեմբերի 2012 Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության պարտությունը կարող է հանգեցնել, եթե արդեն չի հանգեցնում, որոշակի տարածաշրջանային փոփոխությունների: Խոսքն Ադրբեջանի և Վրաստանի, իսկ մոտ ապագայում, հնարավոր է նաև, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին է: «Ինքնաթիռային սկանդալը» և Էրդողանի անզուսպ ամբիցիաներըՍիրիան ոսկոր է դարձել այն Թուրքիայի կոկորդում, որը ցանկանում է ցանկացած գնով և միջոցներով վերացնել այդ երկիրը տարածաշրջանային քարտեզից, այսինքն անել գրեթե այն, ինչ արեցին Լիբիայի հետ 19 հոկտեմբերի 2012 Վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, որ ՄԱԿ-ը պետք է բարեփոխել, քանի որ վերջինս ի վիճակի չի հաղթահարել սիրիական ճգնաժամը, հետևեցին համապատասխան քայլեր: Թուրքիան, շրջանցելով միջազգային իրավունքն ու առհասարակ բոլոր օրենքները, իրեն իրավունք վերապահեց հարկադրաբար իջեցնել և զննել 3-րդ երկրների ինքնաիռները, որոնք ուղևորվում են Սիրիա: Ընդ որում, դա արվում է բացահայտ կերպով՝ առանց Անկարայի համար որևէ սպառնալիք հղելու: Ադրբեջանի թշնամիներն ավելացել են. այս անգամ bp-ն էԻլհամ Ալիևը գնալով դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի համաշխարհային հանրության համար և այլ բան չի մնում, քան «ձեռք մեկնելը», որպեսզի նա չկործանվի 16 հոկտեմբերի 2012 Ալիևի «չարակամներին», ավելի ճիշտ` բացահայտ թշնամիներին է ավելաել նաև British Petroleum-ը (bp): Իլհամ Ալիևը վերջինիս մեղադրել է, ոչ ավել ոչ պակաս, նրանում, որ «Ազերի» և «Չիրագ» հանքավայրերում նավթի հանույթը կրճատվել է: Ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ, որը նվիրված էր այս տարվա 9 ամիսների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների քննարկմանը, Ալիևը հայտարարել է. «Բազմաթիվ սխալների պատճառով, որոնք թույլ է տվել կոնսորցիումը, վերջին տարիների ընթացքում «Ազերի» և «Չիրագ» հանքավայրերում նավթի հանույթը կտրուկ կրճատվել է», հավելելով, որ անկումը սկսվել է 2008-ից հետո: Վերջապես Reuters-ը հրապարակել է «Պոլիշինելի գաղտնիքը»Տեղեկատվական պատերազմ է ընթանում և լուրջ գործակալությունների կողմից նմանատիպ հայտարարությունները կարող են լրջորեն բարդացնել Բաքվի և Թեհրանի` առանց այն էլ լարված հարաբերությունները 5 հոկտեմբերի 2012 Վաղ թե ուշ այն, ինչ գաղտնի է, բացահայտվում է, առավել ևս` գաղտնի ռազմական օբյեկտները, որոնց մասին մի ամբողջ տարի խոսում էին, առհասարակ անհնար է թաքցնել: Reuters գործակալությունը վերջապես հրապարակել է «Պոլիշինելի գաղտնիքը». Ադրբեջանում կան Իսրայելի և ԱՄՆ բազաներ և դրանք օգտագործվելու են Իրանին հարված հսացնելու դեպքում: Հունգարիա. Ինքնության որոնումնեումՅուրաքանչյուր երկու տարին մեկ Հունգարիայում անցկացվում է Մեծ Կուրուլտայը, որը սկսած 2010թ-ից` հանդիսանում են ավանդույթների պահպանման աշխարհի խոշորագույն տոներից 19 սեպտեմբերի 2012 Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համաձայնություն Հունգարիան տվել է ոչ միայն ելնելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ մեծ համակրանքից: Վերջերս Հունգարիան լրջորեն սկսել է անհանգստանալ իր ծագմամբ և իր հայացքն է ուղղել թյուրքական ցեղերին, որոնք որոշ հունգարացի պատմաբանների և ազգայնական կուսակցությունների կարծիքով, մադյարների նախնիներն են: ![]() ԵՄ բարոյական անկման սկիզբը եվ համաեվրոպական ճգնաժամըՀունգարիայի կողմից իրականացված եվրոպական արժեքներին ու արժեհամակարգին անհարիր գործարքը հայ ժողովրդի մոտ հերթական անգամ առաջացրեց խաբված լինելու զգացողություն 3 սեպտեմբերի 2012 Եվրագոտու ֆինանսական անկայուն վիճակը և Հունգարիայում տնտեսական խնդիրների ահագնացող ալիքը հանգեցրեցին վերջինիս կողմից Ադրբեջանի հետ եվրոպական արժեքներին անհարիր գործարքի կնքման: Սակայն հարկ է նշել, որ ծագած խնդրի պատճառները բավականին խորն են: Այս ամենն արդյունք է ԵՄ ընդլայնման քաղաքականության, մասնավորապես նրա հինգերորդ ալիքի, երբ 2004թ. ԵՄ-ը, ելնելով զուտ քաղաքական նկատառումներից, իր կազմը համալրեց միանգամից 10 անդամով, որոնք մի շարք առումներով չէին համապատասխանում ԵՄ անդամակցության համար սահմանված կոպենհագենյան չափանիշներին: Հունգարիայի վարչապետը դավաճանեց իր ժողովրդին, իսկ Ալիևն, ինչպես միշտ, ստախոս դուրս եկավՀունգարիային քննդատողների մեջ Հայաստանն այդպես էլ չլսեց Ռուսաստանի ձայնը, որը մշտապես խոսում է «ռազմավարական համագործակցության մասին» 3 սեպտեմբերի 2012 Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված պատմությունը հերթական անգամ ապացուցեց ճշմարտությունը` ամեն ինչ հնարավոր է գնել: Բարոյական և անգամ իրավական ոլորտի հասկացություններն անզօր են նավթադոլարների առջև: Սակայն ամենահետաքրքիրը սկսվեց Սաֆարովի ինքնաթիռի` Բաքու ժամանելուց հետո: 89 տարի առաջ չեղյալ է համարվել Սևրի պայմանագիրըԼոզանի պայմանագիրը սահմանեց Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության անկումը և ամրապնդելով Թուրքիայի տարածքը նրա ներկայս սահմաններում 28 հուլիսի 2012 1923թ հուլիսի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստորագրվեց Լոզանի հաշտեցման պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հունաստանը, Ռումինիան, սերբերի, խորվաթների և սլովենացիների Թագավորությունը մի կողմից, և Թուրքիան` մյուս կողմից: Լոզանի պայմանագիրը փոխարինեց 1920թ Սևրի պայմանագրին` նախկին Օսմանյան կայսրության տարածքում վերջնականապես լուծելով «հայոց հարցը»: ԼՂՀ ընտրությունները օրինակ են դարձել այլ չճանաչված հանրապետությունների համարԱրցախը պետք է ապացուցի ամբողջ աշխարհին, որ ընդունակ է զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտներ և կառուցելու իրավական պետություն, որ այս առումով Ադրբեջանից ավելի լավն է, ինչը և հաջողությամբ իրականացվում է 27 հուլիսի 2012 ԼՂՀ նախագահական ընտրություններն անցել են, ինչպես և սպասվում էր, բարձր մակարդակով, ինչն Արցախի համար սովորական երևույթ է: Միջազգային դիտորդները զարմանքով փաստել են խախտումների լիակատար բացակայություն: Սակայն միանգամայն հասկանալի է, որ կայացած ընտրությունները հանգիստ չեն տալիս Ադրբեջանին, Թուրքիային և Վրաստանին, որոնք առիթը բաց չեն թողել Հայաստանին մեղադրելու «պրովոկացիայի և ստստուս-քվոն պահպանելու ցանկության մեջ»: Ալիևի ռեժիմի դիվանագիտական սխալներըՌուսաստանը Արևմուտք չէ, նրան չես գայթակղի նավթով և սև խավիարով, նա մինչև վերջ ձգտում է պահպանել դիրքերը Հարավային Կովկասում և այնտեղից նրան դուրս բերելու ցանկացած փորձ կարող է Ադրբեջանի համար վատ ավարտ ունենալ 1 հուլիսի 2012 Ինչպես հայտնի է դարձել նախագահ Պուտինի վարչակազմի արժանահավատ աղբյուրներից, Մոսկվայում լրջորեն դիտարկում են Ադրբեջանի հետ հարաբերությունների քաղականության փոփոխման տարբերակներ: Նախօրեին հնչել է առաջին ահազանգը, երբ հետաձգվել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի այցը Ադրբեջան: | Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |