Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»... Խաղաղության հոտն այնտեղ ամեն հնարավոր բջիջով են շնչում![]() ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի սպիտակ ցուցատախտակից, արդեն Գորիսի կողմերից հասանելի դարձած արցախյան ռադիոկայանների հաճախականություններում խշշոցը պակասում է: Լիսագորի՝ ամպերին գրկած սարերում սկսվում է լուրերի հաղորդումը, ռադիոյի ձայնը բարձրացնում ես... «Արցախաադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ մարտական հենակետերից մեկում...» արդեն հոնքերդ մոտեցնում, կախում ես, մեկ էլ «...ծաղկել են իրիսները»... Ու հասկանում ես, որ գրեթե ամեն օր հակառակորդի սպառնալիքների ու կրակոցների ֆոնին ի հեճուկս հենց նույն այդ հակառակորդի, տարածքով, բնակչությամբ, բյուջեով ու մյուս բոլոր ցուցիչներով մի քանի անգամ փոքր Արցախում խաղաղության հոտը փորձում են շնչել ամեն հնարավոր բջիջով: Հետևաբար՝ սրելով իրենց պաշտպանելու բնազդը, հիմնավորելով պայքարելու որոշումն ու ուժը: Ասվածն առավել քան իրական կերպարներ ստացավ, երբ հաղթանակի օրվա առթիվ Արցախի նախագահի նստավայրում պարգևատրվելու ներկայացածներին տեսանք: Առաջին շարքում գերմանացի ֆաշիստներին, ապա Արցախում թուրքին հաղթած բաբո-ձեդոներն էին, վերջին շարքում՝ համեստ նստած ու ընկերների հետ կիսաձայն կատակող մեր օրերի հերոսները՝ հազիվ 20-25 տարեկան, բայց արդեն իրենց «Արիության» մեդալներն ու «Մարտական խաչ» շքանշանները վաստակած: Իրենք իրենց մասին չխոսեցին, փոխարենը ներկաներն էին իրար դրվագային մանրամասներ պատմում՝ թուրքի դիվերսիաներին պատժիչ գործողություններով պատասխանած մեր տղերքն էին: Խիստ սուբյեկտիվ պահի տպավորություն էր՝ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները մի հրաշքով տեսնեին այս դահլիճում կուտակված հաղթանակի կամքը, սեփական սպառնալիքների ծիծաղելի հավակնոտությունից գոնե կկարմրեին: Ու երբ պարգևատրվող ձեդոն վայրկյաններ անց մոտենում է ամբիոնին՝ իրեն հատկացված խոսքի իրավունքն օգտագործելով հստակ ու բովանդակալից քաղաքական հայտարարություն անելու համար՝ «Ոչ մեկն իրավունք չունի Ղարաբաղի ապագան որոշի առանց մեր նախագահի խոսքի»: Այս մարդիկ կարող են այնպես անել, որ այլ կերպ չլինի, որովհետև իրենց նախագահի աշխատասենյակում պիտի ուշադիր լսեի, թե ինչ է ասում նախագահը, բայց աչքս արդեն ֆիքսել էր Արցախի պատմական տեղանուններից մեկով ծխախոտի տուփն ու պատուհանները: Նախորդ երկու օրը զորամասերում ու մարտական հենակետերում էինք. զինվորների պատուհանները «եվրո» էին, նախագահի աշխատասենյակինը՝ ոչ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |