![]() Հովհաննես Դավթյան.2,5 րոպե ձյուդոիստի հետ21 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Հովհաննես Դավթյանը միշտ շատ հեշտությամբ է պատասխանում ցանկացած հարցերի, և PanARMENIAN.Net- ի բլից-հարցազրույցը բացառություն չէր: Այս անգամ էլ նա խոսեց շատ հանգիստ ու հետաքրքիր: Բնութագրիր քեզ: Հանգիստ և նպատակասլաց: Ի՞նչ սովորություններ ունես: Եվ լավ և վատ (ծիծաղում է): Քո ուժեղ կողմերը: Եթե իմ առջև նպատակ եմ դնում, անպայման այն իրագործում եմ: Քո սիրած գիրքը: Ճիշտն ասած, ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում գրքեր կարդալ: Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում: Հայկական ֆիլմեր: Խոհանոցում շա՞տ ես լինում և ի՞նչ ես սիրում պատրաստել: Հազվադեպ եմ ինչ որ բան պատրաստում, բայց եթե նման բան լինում է, ապա` ձվածեղ:
Ըստ քեզ ամենագեղեցիկ քաղաքը: Ռիո դե Ժանեյրոն, քանի որ այն նման չէ որևէ քաղաքի և իր գեղեցկությամբ ու գույներով տարբերվում է մյուսներից: Քո անմոռանալի ելույթը: 2009 թվականի աշխարհի առաջնությունում է եղել, երբ ինձ հաջողվել է բրոնզե մեդալ նվաճել: Մեր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Գեորգի Զանտարային եմ կարողացել հաղթել, այդ պատճառով էլ այդ ելույթն առանձնահատուկ է ինձ համար: Քո սիրած մարզիկը: Չունեմ սիրած մարզիկներ: Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ: Յուրաքանչյուր պարտություն վատ հիշողություն է դառնում: Ձյուդոյից բացի քո ամենասիրած 3 մարզաձևերը: Ֆուտբոլ, ըմբշամարտ և հոկեյ: Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից ո՞ւմ ելույթն է քեզ հատկապես դուր եկել: Բոլոր նրանց, ում հաջողվել է մեդալ նվաճել: Երազանքները դառնում են իրականություն, երբ… Իրականանում են: Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան… Մեզ ավելի լավ ենք զգում: Ես միշտ չէ, որ գիտեմ, թե … Ես ճիշտ եմ անում: Առանց երևակայության մարդը … Միօրինակ ու ձանձրալի է: Պարտությունները միշտ հիշելով`… Ուժեղանում եմ: Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() ![]() Հովհաննես Դավթյան Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ ) ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 25-ին Գյումրիում: Հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |