![]() Տիգրան Մարտիրոսյան.2,5 րոպե ծանրորդի հետ24 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Տիգրան Մարտիրոսյանը ոչ միայն բարձրակարգ մարզիկ է, այլ նաև հիանալի զրուցակից: Նրա հետ յուրաքանչյուր հարցազրույցից հետո մնում են հաճելի տպավորություններ: PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին էլ նա պատասխանեց ուրախ և հետաքրքիր: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Այդ հիշողությունը կապված է իմ առաջին մարզման հետ: Մի անգամ փողոցում պատահաբար հանդիպեցինք իմ մարզիչ Աշոտ Մխիթարյանին, նա կնոջ հետ զբոսնում էր, և մեծ եղբայրս ասաց նրան, որ մյուս օրվանից գնալու եմ մարզվելու: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այո: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Երևի անցած տարի Ֆրանսիայում: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Չգիտեմ (ծիծաղում է): Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Բնազդաբար: Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: Չգիտեմ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Նրանց ամեն ինչ տեսնելու ունակությունը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չունեն: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Այս վերջին 8 ամիսների ընթացքում հեռուստացույց չեմ նայել:
Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: 2008-ի Օլիմպիական խաղերում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Նախընտրում եմ հանգստանալ ծովափնյա երկրներում, բոլորից առանձին: Շատ եմ սիրում հանգստանալ Թաիլանդում: Քո սիրած մուլտֆիլմը: «Առյուծ արքան»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Չէ (ծիծաղում է): Երբեմն ես կարոտում եմ… Մայրիկիս, ինչպես միշտ: Երբ ես փոքր էի, երազում էի… Մեծանալ (ծիծաղում է): Իմ անունը դրել են Տիգրան, որովհետև… Պապիկս հայրենասեր էր և անունս դրել է Տիգրան Մեծի պատվին: Ես սիրում եմ գումար ծախսել… Նպատակին: Բոլորից համեղ պատրաստում է …. Իհարկե, մայրիկս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |