![]() Նորայր Բախտամյան.2,5 րոպե հրաձիգի հետ24 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Իսկապես, մարզաձևը մեծ նշանակություն ունի մարզիկի մարդ դաստիարակելու հարցում: Բացառություն չէ նաև հրաձգությունը: PanARMENIAN.Net-ը բացահայտեց Նորայր Բախտամյանի բնավորությունը` հանգիստ, հավասարակշռված, խելացի ու սրտաբաց: Բնութագրիր քեզ: Ռեալիստ, ոչ թե տվյալ պահով ապրող, այլ հեռուն նայող մարդ: Փորձում եմ այնպես անել, որ գոնե իմ շրջապատի մարդկանց համար լավ լինի: Ի՞նչ սովորություններ ունես: Ամեն դեպքում, վատ սովորություն չունեմ: Քո ուժեղ և թույլ կողմերը: Ուժեղ` դիմացկուն, պայքարող: Թույլ` նյարդային եմ: Քո սիրած գիրքը: Փոքր ժամանակ ինձ արգելեն են գիրք կարդալ, որ տեսողության հետ խնդիրներ չունենամ ու դա չխանգարի ճիշտ կրակելուն: Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում դիտել: Պատմական ֆիլմեր եմ շատ սիրում: Ամենագեղեցիկ քաղաքը: Ինձ շատ են դուր եկել Բրատիսլավան և Սոֆիան: Քո սիրած մարզիկը: Նա իմ ընկերն է, կրկին հրաձիգ Վլադիմիր Իսակովը: Նա կայուն մարզիկ է ու միշտ կարողացել է մեդալներ նվաճել: Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ: Ամեն անգամ, երբ պետք է մեկնեմ մրցաշարերի, սահմանն անցնելիս ասում եմ վերջ, էլ չեմ մարզվելու: Կան մաքսատան աշխատողներ, որոնք միշտ մեր զենքերի հետ պրոբլեմներ են ման գալիս ու չեն հասկանում, որ մեր մարզաձևում պետք է զենք տանենք ու կրկին հետ բերենք մեր երկիր: Սա է վատ զգացողությունը, որը, ցավոք, ամեն անգամ ունենում եմ: Հրաձգությունից բացի քո ամենասիրած երեք մարզաձևերը: Հոկեյ, ջրացատկ ու թենիս: Երազանքները դառնում են իրականություն, երբ… Մարդ հասնում է նրանց ու երջանիկ է լինում: Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան… Ավելի վատ է լինում մեզ համար: Ես միշտ չէ, որ գիտեմ… Իրականում մենք բոլորս էլ ոչինչ չգիտենք: Առանց երևակայության մարդը… Շատ ծանր մարդ է: Պարտությունները միշտ հիշելով… Ավելի ես կոփվում: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() ![]() Նորայր Բախտամյան Հրաձիգ Նորայր Բախտամյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում: Նորայրը 2004, 2007 և 2008 թվականներին Աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել է արծաթե մեդալներ: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |