![]() Արաս Օզբիլիս և Արթուր Սարկիսով.Արասը շատ է սիրում հացով ձվածեղ, իսկ Արթուրը միշտ հիշում է իր 7-ամյակի մեծ տորթը10 հոկտեմբերի 2012 PanARMENIAN.Net - Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովը Հայաստանի ազգային հավաքականի կազմը համալրեցին ոչ վաղ անցյալում, բայց կարողացան շուտ հարմարվել թիմին ու սիրվել երկրպագուների կողմից: Նրանք ֆուտբոլի հավաքականի այն երկու ներկայացուցիչներն են, որոնց հետ PanARMENIAN.Net-ի թղթակիցները խոսեցին ոչ հայերենով: Ձեզ ենք ներկայացնում մեր «օտարալեզու» հարցազրույցը Օզբիլիսի և Սարկիսովի հետ: Ո՞ր դերասանը կարող է մարմնավորել քեզ ֆիլմում: Արաս. Թող Բրեդլի Կուպերը խաղա իմ մասին ֆիլմում, քանի որ քո սիրած դերասանն է (ծիծաղում է): Արթուր.Չեմ ուզում ինձ գովել, չգիտեմ, ով կարող է խաղալ: Առանց ինչի՞ երբեք չես մեկնում ճանապարհորդության: Արաս.Առանց իմ հեռախոսի: Արթուր.Առանց խաղակոշիկների և իմ կնոջ: Ո՞ր կերակրատեսակն ես վերջին անգամ պատրաստվել ինքնուրույն: Արաս.Պաստա եմ պատրաստել վերջին անգամ: Արթուր.Շատ վաղուց եմ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, հիմա չեմ էլ հիշում: Ի՞նչն է վերջին անգամ քեզ ծիծաղեցրել: Արթուր.Երբ մարզման ժամանակ ցանկանում էին ինձ հետ հարցազրույց անել: Ցո՞ւրտ, թե շոգ: Արաս.Շոգ: Արթուր.Շոգ, քանի որ այն ինձ ավելի է դուր գալիս: Ի՞նչն է ավելի լավ` լինել անտեսանելի, թե թռչել իմանալ: Արաս.Կարողանալ թռչել: Արթուր.Թռչել իմանալ: Կարաոկեում ո՞ր երգն ես սիրում երգել: Արաս.Ես լավ չեմ կարողանում երգել: Արթուր.Տարբերություն չկա, երգել սիրում եմ: Կարծում ես կա՞ սեր առաջին հայացքից: Արաս.Ես չեմ հանդիպել մեկին ու հենց առաջին հայացքից սիրահարվել: Դրա համար չգիտեմ` հավատում եմ թե ոչ: Արթուր.Այո, կնոջս եմ առաջին հայացքից սիրել: Ո՞վ է այս պահին մտածում քո մասին: Արաս. Մայրիկս: Արթուր. Կինս: Ինչ որ մեկը բանաստեղծություն կամ երգ գրե՞լ է քո մասին: Արաս. Ոչ: Արթուր.Այո, և էլի կինս: Երբևէ պլաստիկ վիրահատություն արե՞լ ես: Արաս.Չէ, չեմ կարծում, որ դրա կարիքն ունեմ: Արթուր.Երբեք չեմ արել վիրահատություն և ոչինչ էլ չեմ ցանկանում փոխել: Ամենասարսափելին, որ խաղից առաջ կարող է տեղի ունենալ քեզ հետ: Արաս.Այդպիսի բան արդեն եղել է, բայց չեմ ասի: Արթուր.Սնահավատ չեմ: Քո սիրած կոմիկ դերասանը: Արաս.Դժվարանում եմ ասել: Երևի Ջեյսոն Ստեֆենս: Արթուր.Ջիմ Քերի: Քո սիրած վեբկայքը: Արաս.Google: Արթուր.Չունեմ: Նախաճաշին ի՞նչ ես սիրում ուտել: Արաս. Հացով ձվածեղ: Արթուր.Փաթիլներ (хлопья): Այս պահին քո ամենասիրած երգը: Արաս.Ես երգեր լսել շատ եմ սիրում` թե հին ու թե նոր: Սա է պատճառը, որ կոնկրետ անուն չեմ կարող ասել: Արթուր.The Beatles «I love you»: Հիշո՞ւմ ես, երբ ես առաջին անգամ սիրահարվել: Արաս.Այ, դա շատ շուտ էր, ես շատ փոքր էի (ծիծաղում է): Ավելի լավ է հաջորդ հարցին անցնենք: Արթուր.Ես 16 տարեկան էի այդ ժամանակ, կնոջս եմ սիրահարվել (ծիծաղում է): Ո՞վ է քո սպորտային կուռքը: Արաս.Լիոնել Մեսսին: Ես սիրում եմ նայել նրա խաղը: Արթուր.Չունեմ: Ի՞նչ է քեզ սովորեցրել ֆուտբոլը: Արաս.Ամենակարևորն այն է, որ ես կարողանում եմ ֆուտբոլից հաճույք ստանալ: Արթուր.Սովորեցրել է ապրել: Քո ամենավառ հիշողությունը մանկությունից: Արաս.Իմ առաջին պարապմունքը, որին ես գնացել էի ծնողներիս հետ: Արթուր.Շատ համեղ և մեծ տորթ, որը մայրիկս թխել էր ծննդյանս 7-ամյակի կապակցությամբ: Ի՞նչ տարբերություն կա հանդես գալ ազգային հավաքականում և ակումբներում: Արաս.Երկուսն էլ կարևոր են, թե ազգային հավաքականում ու թե ակումբում: Դու ձգտում ես հաղթել ու ուրախացնել քո բոլոր երկրպագուներին: Արթուր.Դժվար է բացատրել, բայց տարբերությունը շատ մեծ է: Զգացողություններն են տարբերվում: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |