Մեթյու Քարանյան.«Պատմական Հայաստան, 100 տարի անց»՝ պաշտպանելով իմ ժառանգությունը19 հունվարի 2015 PanARMENIAN.Net - Ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ Մեթյու Քարանյանը հրատարակության է պատրաստում իր «Պատմական Հայաստան, 100 տարի անց» գիրքը: Ուղեցույց Անի, Վան և Արևմտյան Հայաստանի վեց նահանգ այցելողների համար՝ լուսանկարներով, քարտեզներով, այլ տեղեկություններով , թե ինչպես և ուր հասնել՝ հեղինակի ճամփորդական փորձով: Քարանյանը PanARMENIAN.Net-ին պատմեց առաջին այցելության դժվարությունների, գիրքը գրելու մոտիվացիայի, թուրքական վանդալիզմի և պատմական ժառանգությանը տեր կանգնելու անհրաժեշտության մասին: Գիրքը լույս կտեսնի փետրվարի 15-ին: 90-ականների սկզբին ես նույնիսկ չէի պատկերացնում, որ կլինեմ Վանում, Անիում, առավել ևս, թե գիրք կգրեմ: Ինձ համար հոգեբանական մեծ խոչընդոտ կար. հայերի մեծ մասը, որոնց ճանաչում էի, ասում էին՝ երբեք ոտք չեն դնի Արևմտյան Հայաստան, քանի դեռ մեր հողերն ազատ չեն: Ես նույնն էի զգում: Բայց 1997-ին մի ամերիկահայ ընկերս որոշեց ամուսնանալ ամերիկահայ ընկերուհուս հետ: Կիլիկիայում՝ հայկական վանքի ավերակներում: Ստիպված էի մի կողմ թողնել անձնական զգացմունքներս և ուղղակի գնալ: Այդ ժամանակ Երևանում էի աշխատում, և մենք բոլորս չարթերային թռիչքով հասանք Ստամբուլ, ապա՝ Կիլիկիա:
Հարսանիքից հետո առաջարկեցի նաև Վան գնալ: Թուրքիայի արևելյան նահանգներ այցելելն այն ժամանակ վտանգավոր էր, այնտեղ ռազմական գոտի էր: Ընկերներիցս ոչ մեկը չհամաձայնեց: Որոշեցի նույնիսկ մենակ գնալ: Դա ինձ համար ջրբաժան ճանապարհորդություն էր: Նույնիսկ չէի պատկերացնի, որ լրջորեն կմտածեմ գիրք գրել և օգնել ուրիշներին հասնել այդ նույն վայրերը: Պայմաններն այն ժամանակ իսկապես վտանգավոր էին ուխտավորների և պարզապես այցելուների համար: Ինքս ինձ հետ վիճում էի՝ ուրիշ հայերի նման այցելությունը խրախուսելու համար: Ես հայ եմ և հիմա մտածում եմ՝ ինչու չայցելել իմ ժողովրդի անտիկ մայրաքաղաքները: Կարծում եմ՝ այս դեպքում պետք է հեռու մնալ քաղաքական ենթատեքստից, որովհետև դրա արժեքն աննշան է իմ հայրենիքում իմ ժառանգությունը տեսնելու համեմատ: Արևմտյան Հայաստանում արդեն մի քանի անգամ եմ եղել: Տեսել եմ հայկական հուշարձաների, հատկապես եկեղեցիների դեմ վանդալիզմի հետքերը. տարեցտարի վիճակը վատթարանում է: Հասկացել եմ՝ հեռու մնալով մեր հայրենիքից վնասում ենք ինքներս մեզ: Ստացվում է, որ անտարբեր ենք մեր ժառանգության նկատմամբ: Կարծես ասում ենք՝ կարող եք ավերել մեր եկեղեցիները, հայը չի գա ու չի տեսնի՝ ինչ եք արել:
Հույս ունեմ` գիրքս հնարավորություն կտա հայերիս պահպանել պատմությունը, որը մենք թողել ենք այնտեղ՝ Արևմտյան Հայաստանում: Այնքան շատ բան կա, որ ինքներս չգիտենք մեր հայրենիքի մասին, թե ինչպիսին էր կյանքն այնտեղ 1915-ից առաջ, և այն եկեղեցիների և հուշարձանների մասին, որ դեռ կանգուն են: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ դրանք շարունակեն կանգուն մնալ: Սա է իմ գրքի գերխնդիրը: Անի Ավետյան / PanARMENIAN.Net Հղումներ թեմայով. | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |