Եթե վիճակագրության թվերով խոսենք, ապա միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ 200.000 Իդրամի օգտատեր, իսկ գործարքների քանակը շուրջ 4 մլն է։
Այս թվերը խոսում են այն մասին, որ QR վճարումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում, իսկ վաճառակետերը շահագրգռված են ունենալ QR վճարում ընդունելու հնարավորություն, քանի որ դա ոչ միայն հարմարավետություն է տալիս իրենց գնորդին, այլ նաև ժամանակակից գործիքների, այդ թվում` Rocket Line-ի շնորհիվ նպաստում է վաճառքների աճին։
Ստացվում է, որ անկախ տարիքից, այո՛, Իդրամ կարող են օգտագործել բոլորը, և՛ չափահաս մարդիկ, և՛ անչափահասները։
Եթե դիտարկենք գնումների և վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում և խանութներում առցանց վճարման հնարավորություն, ինչպես արդեն նշեցի՝ նաև 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։
Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին և խանութներին Իդրամը տրամադրում է վճարային և լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային և թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտերի վաճառել և դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ և՛ լոյալության միավորները, և՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում և օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում։
Եթե ընդհանրացնենք, ապա այստեղ ևս Իդրամը բոլորի համար է, այսինքն՝ բոլոր հնարավոր հարթակներում գնումներ և վճարումներ անողների համար։
Բայց մենք չենք սահմանափակվում արդեն իսկ ստեղծված և իր գործունակությունն ապացուցած համակարգով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն և արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ։ Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որևէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում և իմաստավորվում։
Եկեք դիտարկենք այս հնարավորությունը թե հաճախորդների, թե մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից;
Հաճախորդը ստանում է հնարավորություն վճարելու ավելի քան 22,000 վաճառակետերում՝ առանց լրացուցիչ հավելվածի ներբեռնման, այսինքն հաճախորդը շարունակում է օգտվել իր բանկի մոբայլ բանկինգից և վճարման ժամանակ որպես վճարման աղբյուր կարողանում է ընտրել տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշիվներից ցանկացածը, ինչը հնարավորություն է ընձեռում թե տվյալ բանկին, թե բանկի հաճախորդներին ունենալ ևս մեկ անկախ վճարային գործիք առօրյա անկանխիկ վճարումներ կատարելու համար։
Նշեմ, որ մենք տեխնիկապես լիովին պատրաստ ենք սկսել համագործակցությունը․ մի քանի ֆինանսական կազմակերպություն արդեն իսկ միացել է մեզ, ինտեգրվել են և թեստավորման փուլում ենք, մի քանիսի հետ հարաբերությունները պայմանագրային փուլում են, մյուսները՝ բանակցային։ Այսինքն շատ շուտով մի քանի ֆինանսական գործընկերների հետ ծառայությունը կգործարկենք իրական միջավայրում և կսպասենք նոր գործընկերների, որովհետև՝ այո, Իդրամը բոլորի համար է (խմբ․ ժպտում է)։
Վերադառնալով մեր նախագծին, ապա մենք նույնպես տարբեր ֆորմատներով և հարթակներում անցել ենք երկար քննարկումների և բանակցությունների բարդ փուլերով շուկայի մասնակիցների հետ համատեղ, որի արդյունքում հաջողվել է ձևավորել ընդհանուր սկզբունքներ և շատ շուտով կհայտարարենք Իդրամ QR-ից համակարգի բաց և հասանելի դառնալու մասին շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի իրական միջավայրում Իդրամ QR-ի ենթակառուցվածքից օգտվելու հնարավորության գործարկման մասին, որին միանում են մի շարք հայկական բանկեր և վճարահաշվարկային ընկերություններ և լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք էլ ավելի զարգացնել և կատարելագործել համակարգը՝ ապահովելով փոխգործելիություն, համակցման ստանդարտացում և ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման ավելի մեծ հնարավորություններ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։