.Ovi Store-ը ներկայացնում է Fitness Planner ծրագիրը Symbian-ների համար28 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում Nokia Ovi Daily Apps blog-ն այսօր ներկայացրեց Fitness Planner ծրագիրը Symbian հեռախոսների համար։ Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում։ Այս ծրագիրը նախատեսված է ֆիզիկապես անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց և սպորտի սիրահարների համար։ Ծրագիրը ներառում է հետևյալ ատլետիկ գործողությունները՝ քայլ, վազք, հեծանվային սպորտ, լող, թիավարում, մագլցում, սքեյթինգ, աերոբիկա, դահուկային սպորտ։ Ծրագրի ծավալն է 0,48MB, լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և իտալերեն։ Գինը՝ 1 դոլար Ovi Store-ից։ ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |