Revolut-ը՝ ՀՀ-ումԱրագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների 14 օգոստոսի 2023 Revolut միջազգային ֆինանսական սուպերհավելվածը վերջերս Հայաստանում գործարկել է Revolut Lite-ը՝ հաճախորդներին հնարավորություն տալով արագ, անվճար և անվտանգ դրամական փոխանցումներ կատարել 25+ արժույթով։ AI, IoT ու ընդլայնման նպատակներInstigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով 15 հունիսի 2023 ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող հայկական Instigate Mobile ընկերությունը վերաբրենդավորման արդյունքում հաճախորդներին է ներկայանում նոր անվամբ. zealous-ը ոչ միայն արտացոլում է ընկերության արժեքներն ու ձգտումները, այլև դառնալու է այն խորհրդանիշը, որով հայկական ընկերությունը ճանապարհ է հարթելու ՏՏ փոփոխական և արագ աճող աշխարհում։ Նորածին Տիեզերքի առաջին վկաներըՋեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում 4 օգոստոսի 2022 Ջեյմս Ուեբի տիեզերական ինֆրակարմիր աստղադիտարանի միջոցով աստղագետներն արդեն հայտնաբերել են հայտնի ամենահին գալակտիկաների երեք թեկնածու։ Դրանցից մեկը գոյություն է ունեցել այն ժամանակ, երբ Տիեզերքի տարիքը կազմում էր ընդամենը 250 մլն տարի։ Երրորդ սեզոնի մեկնարկըՄեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները 7 հուլիսի 2022 Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (CERN) հուլիսի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին մեկնարկել են պրոտոնների փնջերի ռեկորդային 13.6 տրիլիոն էլեկտրոնվոլտ (տերաէլեկտրոնվոլտ կամ ՏԷՎ) էներգիայով բախումները։ Խաղային ամառՈրոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները 23 հունիսի 2022 Լեգենդար E3 կոնվենտի սառեցումից հետո այն մասնակիորեն փոխարինվել է Summer Game Fest փառատոնով, որն արդեն երրորդ անգամ սեփական հարկի տակ է հավաքում համակարգչային խաղեր մշակողներին ու նոր անոնսներով ուրախացնում գեյմերներին։ ![]() Վերջին սլոուփոքըInternet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները 17 հունիսի 2022 Փոքրիկ սփոյլեր ենթավերնագրի համար. ուշադիր զննության դեպքում, ոչ մի նկատելի հետևանք էլ չկա։ Microsoft-ը հունիսի 15-ին վերջապես հայտարարեց իր հնագույն Internet Explorer բրաուզերից հրաժարվելու մասին, այժմ IE մուտք գործելիս օգտատիրոջն ավտոմատ առաջարկվում է օգտվել ընկերության մեկ այլ՝ Edge լուծումից։ «Աշխարհի ամենադանդաղ բրաուզերը», «սլոուփոքերի արքան», «ամենապոպուլյար բրաուզերն այլ բրաուզերներ քաշելու համար» վաղուց վերածվել է մեմի։ Սոֆթը շատ, երկաթը՝ քիչWWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները 9 հունիսի 2022 Apple-ի արտադրանքի ծրագրային ապահովում մշակողների WWDC (Worldwide Developers Conference) միջազգային կոնֆերանսը, որը մեկնարկել է հունիսի 6-ին ու կավարտվի հունիսի 10-ին, ավանդաբար ավելի հարուստ էր ծրագրավորման ոլորտի նորություններով, իսկ ապարատային մասին հատկացված ուշադրությունն այնքան էլ մեծ չէր։ Համակարգիչների արքանԱմերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում 2 հունիսի 2022 Սուպերհամակարգիչների արտադրողականության ռեյթինգը տարեկան երկու անգամ հրապարակող TOP500 նախագիծը ներկայացրել է 2022-ի հունիսի դրությամբ աշխարհի հզորագույն սուպերհամակարգիչների նոր վարկանիշը: Հայացք՝ վերևներից«Հայաստանի առաջին արբանյակի» տեխնիկական մանրամասները 27 մայիսի 2022 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակից SpaceX ընկերության հրթիռով Երկրի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը՝ հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»: Փոքրից փոքրն էլ կաԻնչ է տեխպրոցեսը և ուր է հասել կիսահաղորդիչների արտադրությունը 20 մայիսի 2022 Վերջերս կորեական Samsung-ը հայտարարեց, որ իր սմարթֆոնների արտադրության ընթացքում ձգտելու է հասնել 3 նմ տեխպրոցեսի, իսկ ԱՄՆ-ն ու Ճապոնիան պայմանավորվեցին սկսել 2 նմ տեխպրոցեսի տեխնոլոգիաների ստեղծումն ավելի շուտ, քան դրանց կհասնի Չինաստանը։ | Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |