ArmPhone սմարթֆոնները հանվել են վաճառքի 50.000-150.000 դրամով![]() ![]() PanARMENIAN.Net - Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի է հանել ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել է տարբեր 5 մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Ընկերության արտադրական գծի «ավագ» ներկայացուցիչը՝ TSD Octa A0520P սմարթֆոնն ունի 5.1-դյույմանոց սենսորային Full HD էկրան։ Այն ունի 1.3GHz ութամիջուկ պրոցեսոր և 3GB օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 32GB է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա TSD Octa A0520P ունի 13-Մպ հիմնական տեսախցիկ և 8-մեգապիկսել դիմացի տեսախցիկ։ Հեռախոսը աշխատում է 2 SIM քարտով, արժե 150 հազար դրամ: TSD Quadra A0502P սմարթֆոնն ունի 5.1-դյույմանոց սենսորային էկրան։ Այն ունի 1.3GHz քառամիջուկ պրոցեսոր և 1GB օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8GB է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ TSD Quadra A0502P ունի 5-Մպ հիմնական տեսախցիկ, վաճառվում է 50 հազար դրամով: TSD Quadra A0505P-ն ունի 5.0-դյույմանոց սենսորային էկրան: Այն ունի 1.3GHz քառամիջուկ պրոցեսոր և 2GB օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16GB է, ունի 13-Մպ հիմնական և 5-Մպ դիմային տեսախցիկ: Հեռախոսն աչքի է ընկնում հզոր՝ 5000 mAh մարտկոցով ու ջրակայուն ու հարվածադիմացկուն հատկություններով, վաճառվում է 110 հազար դրամով: Ավելի վաղ PAN-ը ծանոթացել էր ArmTab TSD Wide A1004T հայկական առաջին պլանշետի հետ ու կիսվել տպավորություններով։ ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |