«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է 25-միլիոնանոց վնասատու համակարգչային ծրագիրը17 հունիսի 2009 - 15:05 AMT PanARMENIAN.Net - «Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է 25-միլիոնանոց վնասակար համակարգչային ծրագիրը: Ամեն տարի համակարգչային սպառնալիքների թիվն ավելանում է մի քանի անգամ: «Կասպերսկու լաբորատորիան» կանխատեսել է վնասակար ծրագրերի տասնապատիկ աճ` 2,2 մլն 2007թ.-ին մինչեւ 20 մլն 2008-ին: Սակայն կիբերհանցավորությունը գերազանցեց ամենահամարձակ սպասումները: «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները վերջերս հայտնաբերել են ցանցային մի «որդ», որը դարձել է 25-միլիոնանոց վնասակար ծրագիրը, որը հավելվել է ընկերության հակավիրուսային բազաներին: «Հոբելյանական» որդը Koobface, Net-Worm.Win32.Koobface-ի հերթական տարատեսակն է, որն ուղղված է հայտնի սոցիալական ցանցերի` ինչպիսիք են Facebook-ը, MySpace-ը, հաճախորդների դեմ: Koobface-ի նոր վարկածի հայտնվելը եւս մեկ անգամ հաստատում է «Կասպերսկու լաբորատորիայի» կանխատեսումները սոցիալական ցանցերում սպառնալիքների ավելացման մասին: Տարածման համար կիրառվում է շատ պարզ մի միջոց: Սոցիալական ցանցի հաճախորդն իբր ընկերոջից հղում է ստանում մի տեսահոլովակի վրա, որը գտնվում է անհայտ մի կայքում: Տեսանյութը դիտելու փորձ անելիս հաղորդում է գալիս, թե անհրաժեշտ է նորացնել Flash Player-ը: Սակայն նորացման փոխարեն համակարգչի վրա հաստատվում է Koobface «որդը», որը բեքդոր-ֆունկցիոնալ է պարունակում, ինչը թույլ է տալիս հրամաններ ստանալ կառավարման սերվերից, հաղորդում է thg.ru-ն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |