Synopsys Հայաստանի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանն արժանացավ ՄԷՏԻ պրոֆեսորի կոչման

PanARMENIAN.Net - Մոսկվայում` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն այսօր կայացավ Synopsys Հայաստանի պատվիրակության հանդիպումը ՌԴ Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հետ, որի ընթացքում Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) ռեկտոր Յուրի Չապլիգինը Synopsys Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Գոլդմանին ՄԷՏԻ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց:



Այս մասին PanARMENIAN.Net - ի թղթակցին հայտնեց Synopsys Հայաստանի հասարակության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը: Նա նաեւ հայտնեց, որ Ռիչ Գոլդմանը պարգեւատրվել է միկրոէլեկտրոնային կրթության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար: Նա առաջինն է, ով արժանացավ նման կոչմանը ՄԷՏԻ ողջ պատմության ընթացքում:



Synopsys Հայաստանի պատվիրակության մեջ նաեւ մտան ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը եւ Synopsys Հայաստանի հասարակության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը: Հանդիպմանը ռուսական կողմից բացի ՄԷՏԻ-ից մասնակցեցին նաեւ կառավարության եւ ՏՏ ոլորտի ու բիզնեսի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---