Հայաստանում մշակված է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման հայեցակարգ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 12 նիստում հավանություն տվեց թվայնացման ռադիոհեռուստատեսային հեռարձակման անցման հայեցակարգին: Ներկայացնելով վերոհիշյալ հայեցակարգը ճեպազրույցի ընթացքում ՀՀ տնտեսության նախարար Ներսես Երիցյանը հաղորդել է, որ մեկ ամսվա ընթացքում հայեցակարգը կներկայացվի հասարակական քննարկմանը: Մինչեւ 2009 տարվա վերջ նախարարությունը նախատեսում է դրա վերաբերյալ պատրաստել համապատասխան նախագիծ եւ մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որպեսզի 2010 թ-ն հնարավոր լինի անցնել փուլային գործողությունների, որոնք կավարտվեն 2015 թ-ն:



Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ թվայնացումը ժամանակի պահանջն է եւ թույլ կտա զարգացնել երկրում էլեկտրոնային հասարակություն:



Երիցյանը ավելացրել է, որ տվյալ նախագծի ֆինանսավորումը կիրականացվի պետություն - մասնավոր հատված համագործությամբ: Ըստ նախնական տվյալների ներդրումները կարող են կազմել 200 մլն դոլար:



Բացի այդ նա նշեց, որ պետությանը կապահովվի բնակչության անապահով խավերի սոցփաթեթը համապատասխան սարքավորումի տեղադրման ժամանակ:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---