Telcell վճարային համակարգի հանդեպ Հայաստանում հետաքրքրություն է դրսեւորել շուրջ 2000 մարդ

PanARMENIAN.Net -
Երկու ամսում ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքներն ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարելու Telcell ծառայությունից Հայաստամում օգտվել է 1800 հոգի: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Telcell ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Հյուսնունցը, տուգանքի վճարման գործընթացը տեւում է 2 րոպեից ոչ ավելի: Հետաքրքրվել են եւս 200-ը, որոնք գրանցվել են համակարգում, սակայն վճարումներ չեն կատարել:



Ինչպես հաստատել են ընկերության մամլո ծառայությունում, տերմինալի միջոցով տուգանքի վճարման համար վճարման լրացուցիչ հաստատում հարկավոր չէ (այսինքն, հարկավոր չէ անդորրագիրը ներկայացնել ոստիկանություն): Վճարումը կատարելուց հետո վճարողը բջջային հեռախոսով այդ փաստը հավաստող SMS-հաղորդագրություն է ստանում:



Նոր ծառայությունը թույլ կտա որոշ չափով նվազեցնել կոռուպցիան ճանապարհային ոստիկանությունում, գտնում է վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Մեր պրակտիկայում դեպքեր են եղել, երբ վարորդին կեղծ անդորրագիր է հանձնվել: Ուստի մենք կոչ ենք անում վարորդներին օգտվել տերմինալներից»,-Էդուարդ Հովհաննիսյանը:



Նոր ծառայությունը գործարկվել է անցայլ տարվա նոյեմբերին` ՀՀ ճանապարհային ոստիկանության աջակցությամբ: Ծառայությունը հնարավորություն է տալիս վճարել տուգանքը ցանկացած ժամի Telcell վճարային համակարգի շուրջ 300 կետերից յուրաքանչյուրում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---