ԱրմենՏելը հայտարարում է «Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանի մեկնարկային հաշվեկշռի ավելացման մասին

ԱրմենՏելը հայտարարում է «Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանի մեկնարկային հաշվեկշռի ավելացման մասին

PanARMENIAN.Net -
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանի մեկնարկային հաշվեկշիռը 200-ից 400 դրամ դարձնելու մասին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



«Առաջնորդվելով մեր հաճախորդների ցանկություններով` մենք կրկնապատկեցինք «Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանի մեկնարկային հաշվեկշիռը, ինչը մեր բաժանորդներին թույլ կտա կրկնակի շատ հաղորդակցվել նախքան հաշվի առաջին համալրումը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



«Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանում միավորված են կապի միասնական օպերատորի ծառայությունների բոլոր առավելությունները` այն տարբերվում է բջջային ու ֆիքսված ցանցերում զանգերի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ծառայությունների հավասարակշռված գներով:



«Քեզ համար-էքսկլուզիվ» ՍՊ բաժանորդների համար ելքային զանգի մեկ րոպեի արժեքը Beeline ցանցի ներսում կազմում է 19 դրամ, իսկ այլ բջջային օպերատորների եւ ֆիքսված ցանցի համարներին` ընդամենը 29,99 դրամ:



Beeline ցանցի ներսում կարելի է SMS-հաղորդագրություններ ուղարկել 9 դրամով, MMS-հաղորդագրություններ` 19 դրամով: Այլ բջջային օպերատորների, այդ թվում` միջազգային օպերատորների համարներին SMS ուղարկելու համար գանձվում է 20 դրամ, MMS համար` 50 դրամ: «Քեզ համար-էքսկլուզիվ» ՍՊ-ում շահավետ սակագներ են նախատեսված նաեւ բջջային Ինտերնետի (GPRS-Internet) համար. 1 ՄԲ ուղարկված/ստացված տվյալների արժեքը` 29 դրամ:



200 եւ 400 դրամ մեկնարկային հաշվեկշռով «Քեզ համար-էքսկլուզիվ» ՍՊ SIM-քարտերը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում, ինչպես նաեւ դիլերային կետերում: 1000 դրամ մեկնարկային հաշվեկշռով «Քեզ համար-էքսկլուզիվ» ՍՊ SIM-քարտի առաքումը կարելի է պատվիրել MegaPay վճարային տերմինալների միջոցով:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---