Հայկական ժողովրդական երաժշտական գործիքները հնչում են iPhone-ում, iPod Touch-ում եւ iPad-ում

PanARMENIAN.Net -
EdgeArt Entertainment, Inc ամերիկյան ընկերությունը iPhone-ի համար մշակել է երաժշտական հավելվածների շարք, որոնք նմանակում են հայկական ժողովրդական երաժշտական գործիքների հնչյունները: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ծրագրերի մշակող Արտաշես Սեւադան, ողջ աշխարհի օգտվողների համար արդեն հասանելի են iDuduk-ը, iShvee-ն հավելվածները, իսկ iZurna, iBlul, iDhol-ը Apple Store Ինտերնետ խանութում կհայտնվեն առաջիկայում: Հավելվածները իրենց մեջ պարունակում են նաեւ ականավոր հայ երաժիշտների ձայնագրությունների հատվածներ (Ջիվան Գասպարյան, Արարատ Պետրոսյան, Նորիկ Մանուկյան): «Սրանով մենք կավարտենք հայկական երաժշտական գործիքներին նմանակող մեր առաջարկությունները: Բացի այդ կթողարկվի iShaku-ն, որը նմանակում է ճապոնական ժողովրդական երաժշտական գործիքի հնչյունները», - ասել է Արտաշես Սեւադան:



Քանի որ iPhone-ը մշտական միացած է Ինտերնետին, ծրագիրը Ինտերնետից անընդհատ ներբեռնում է փոփոխվող սլայդեր, որոնք պատմում են հայ նկարիչների քանդակագործների, կրոնի, այբուբենի եւ Հայաստանի տեսարժան վայրերի մասին:



«Այսպիսով քարոզվում է հայկական մշակույթը, սկսած միջնադարից մինչեւ մեր օրերը», - ասել է նա:



iPhone-ի միջոցով երաժշտական ստեղծագործությունների կատարումը, iBand, Wivi Band, Guitar, iAno եւ Pocket Guitar հավելվածների օգնությամբ ճանաչում է ձեռք բերվում ամբողջ աշխարհում: Հաճախ կազմակերպվում են նվագախմբերի ելույթներ, որտեղ իսկական երաժշտական գործիքների հետ մեկտեղ պարտիաների մի մասը կատարվում է iPhone-ով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---