Հաստատվել են ֆիքսված եւ բջջային կապի օպերատորների միջեւ փոխկապակցման սակագները

PanARMENIAN.Net -
Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը այսօր հաստատել է բջջային օպերատորների(«Արմենթել», «Ղ-տելեկոմ», «Օրանժ Արմենիա») եւ ոչ աշխարհագրական կոդեր օգտագործող ֆիքսված կապի այլընտրանքային օպերատորների միջեւ փոխկապակցման սակագները: Մինչեւ հուլիսի 1-ը փոխկապակցված սակագինը կազմելու է 19,83/14,74 դրամ` մեկ րոպեի համար (ցերեկային/գիշերային ժամեր): 2011 թ. հուլիսի 1-ից մինչեւ հունվարի 1-ը մեկ րոպեի համար` 13,63/17,02 դրամ, 2011 թ. հունվարի 1-ից մինչեւ 2011 թ. հուլիսի 1-ը` 12,51/14,21 դրամ: 2011 թ. հուլիսի 1-ից հետո սակագինը սահմանվելու է 11,40 դրամ: «Արմենթել» ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը եւ «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հավանության արժանացրին հանձնաժողովի որոշումը:



ՀԾԿՀ հեռահաղորդակցման վարչության պետ Գեւորգ Գեւորգյանի խոսքերի համաձայն, այսօրվա որոշումը հաստատում է նախկինում ընդունված «Արմենթել» ընկերության եւ ֆիքսված կապի այլընտրանքային օպերատորների միջեւ փոխկապակցման սակագները:



«Այսպիսով, բջջային եւ ֆիքսված կապի այլընտրանքային օպերատորների միջեւ փոխկապակցման սակագները չեն զանազանվում այն սակագներից, որոնք սահմանվել են ֆիքսված կապի «Արմենթել» ընկերության եւ բջջային օպերատորների միջեւ: Ֆիքսված հեռախոսային կապ տրամադրելու արտոնագիր ունի 15 օպերատոր:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---