Հայաստանը պետք է արտադրի սեփական տեխնոլոգիաները, գտնում են փորձագետները

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է սկսի տեխնոլոգիաների սեփական արտադրությունը: Այս մասին հայտարարել են IT բնագավառի ներկայացուցիչները` Աղվերանում տեղի ունեցած IT արդյունաբերության ղեկավարների համաժողովի ընթացքում: «Մենք գտնվում ենք երկընտրանքի առաջ ենք կանգնած. ինչով զբաղվել էր IT բնագավառը`սպառում է իրեն: Մենք ընդամենը մեկ ճանապարհ ունենք` արտադրել սեփական ապրանքներն ու ծառայությունները», - լրագրողներին ասել է տեղեկատվական տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս կապակցությամբ միության ղեկավարը այս տարվա IT առաջնահերթություն է անվանել կրթությունը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծումը եւ հանրապետությունում տեխնոլոգիաների կիրառումը:

Արտաքին պատվիրատուների աշխատանքները կատարելը շահութաբեր չէ, համարում է Microsoft-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերի համաձայն, տեխնոլոգիական մասը կազմում է արտադրանքի արժեքի 20 տոկոսը, իսկ 80 տոկոսը վճարվում է գաղափարի, տեխնոլոգիայի մշակման, առուվաճառքի եւ այլ բաների համար: «Այս ամբողջը կմնա Հայաստանում: Ամեն երկիր չէ, որ կարող է հպարտանալ 6000 արհեստավարժ ծրագրավորողներ ունենալու փաստով: Հայաստանի պես երկրի համար դա մեծ ռեսուրս է, սակայն այդ ամբողջ ներուժը տրամադրված է արտասահմանում աշխատանք գտնելու եւ քիչ է օգտագործվում սեփական երկրում», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Գրիգոր Բարսեղյանը:

Փորձագետի կարծիքով, իրավիճակը կփոխվի, եթե Հայաստանի կառավարությունը IT բնագավառում ներդրումներ կատարի: «Քիչ գումար վճարելով պետությունը կարող է կրկնակի շահույթ ունենալ` ստեղծել նոր աշխատատեղեր, ստանալ առավել մատչելի արտադրանք: Դրա հետ միասին կառավարությունը կարող է լուծել նաեւ տեղեկատվական անվտանգության հարցերը», - ասել է Գրիգոր Բարսեղյանը:

Հայաստանի IT արդյունաբերության ղեկավարների հերթական հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 26-28-ին Աղվերանում: Այն կազմակերպել էր տեղեկատվական տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկությունների միությունը (UITE):

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` հաճախորդների սպասարկման բնագավառում IT գործիքները, IT օգտագործումը ֆինանսական, առեւտրի, տրանսպորտի, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---