Locator ընկերության ծառայություններից Հայաստանում օգտվում է շուրջ 70 ընկերություն

PanARMENIAN.Net - Հայաստանի շուրջ 70 ընկերություններ վերահսկում են իրենց ավտոպարկերը GPS Tracking ծրագրի օգնությամբ, որ մշակել է Locator ընկերությունը: Ինչպես թղթակցի հետ զրույցում ասել է ՏՏ Locator ընկերության տնօրեն Հայկ Եղիազարյանը, պատվիրատուները կարող են էլեկտրոնային քարտեզով հետեւել, թե որտեղ է այս պահին գտնվում նրանց ավտոմեքենան, որտեղ էր այն մի քանի օր առաջ եւ ինչ ճանապարհով է գնացել:

2007թ. ընկերությունների մասնագետները ստեղծել են համակարգչային մի համակարգ , որն օգտագործում է GPS/GLONASS համակարգը եւ բջջային կապի ցանցային ռեսուրսները, որոնք թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ որոշել եւ հարմար ձեւով ներկայացնել օբյեկտների դիրքը, արագությունն ու շարժման ուղղությունը էլեկտրոնային քարտեզի վրա, որը ստեղծվել է տիեզերական բարձր ճշգրտության պատկերների հիման վրա:

«Ուսումնասիրելով նման ծրագրերի փորձը` մենք ստեղծեցինք եզակի մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս լուծում տալ մի շարք խնդիրների: Ծրագիրը կարող է կիրառվել ինչպես տաքսի ծառայությունների եւ առաքման ծառայության, այնպես էլ բժշկական հաստատությունների եւ գանձապահական կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ կարող է որպես հակաառեւանգային միջոց ծառայել իրավաբանական ու մասնավոր անձանց համար»,-ասել է նա:

Ըստ Եղիազարյանի, GPS Tracking ծրագիրը կիրառվում է նաեւ Սոչի քաղաքի «շտապ օգնության» ծառայությունում: Այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում այդ ծրագիրը ՌԴ-ում եւ Եվրոպայում ներդնելու ուղղությամբ: Այս ծրագիրն օգտագործվում է նաեւ անվտանգության ապահովման համար, քանի որ համակարգը նախատեսում է SOS ազդանշան ուղարկելու հնարավորություն: Ինչպես նշել է Եղիազարյանը, այդ ծառայությունն արդեն շատերի կյանք է փրկել:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---