Դաշտադեմում բացվեց արդիականացված համակարգչային կենտրոն![]() 5 մարտի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին Orange-Արմենիայի մամլո ծառայությունում, նորաբաց համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox սարքով եւ հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,350,000 դրամ: «Ուրախ ենք, որ այսօր Orange-ի ընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ գերարագ ինտերնետը հասանելի է ոչ միայն մեծ քաղաքների, այլ նաեւ գյուղերի բնակիչներին: Այս նորաբաց կենտրոնը գյուղն ավելի է մոտեցնելու ժամանակակից աշխարհին: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ոչ միայն մեծ քաղաքներն են, այլ նաեւ փոքր գյուղերը, եւ շնորհալի մարդիկ այստեղ պիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան բացման արարողության ժամանակ: Ինչպես արդեն հայտարարվել էր, կանանց տոների առթիվ Orange-ը պատրաստել է նաեւ անակնկալ նվեր Դաշտադեմի կանանց համար: Մինչեւ ապրիլի 7-ը համակարգչային դասընթացները նրանց համար կլինեն անվճար: «Դաշտադեմի գյուղապետն ինձ ներկայացրեց իրենց գյուղի հնամյա պատմությունը եւ համակարգչային կենտրոնի հետ կապված հետագա ծրագրերը: Նա նպատակ ունի ստեղծել գյուղին նվիրված կայք, որը կներկայացնի այն աշխարհին: Կարծում եմ, որ սա շատ լավ գաղափար է, որովհետեւ այս վայրի պատմական կարեւորությունը շատ քչերին է հայտնի: Փաստորեն մեր այս նախաձեռնությամբ կարող ենք նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Սա ուղղակի հրաշալի է»,- ասաց Բրունո Դյութուան: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |