«ԱրմենՏել»-ը կշարունակի ռոումինգի ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում23 մարտի 2010 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը մտնում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ, մտադիր չէ հաճախորդներին բջջային կապի ռոումինգի ծառայություններից զրկել Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:Ադրբեջանական Day.az ինտերնետ-թերթը հերթական անգամ «ՎիմպելԿոմ» ընկերությանը մեղադրել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չհարգելու համար», քանի որ ընկերությունը ռոումինգի ծառայություններ է մատուցում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Մինչդեռ ԼՂՀ-ում գործող «Ղարաբաղ-Թելեքոմ» բջջային կապի օպերատորը համաձայնագրեր ունի աշխարհի 80 երկրների 120 օպերատորների հետ: «Մենք անհրաժեշտ չենք համարում ռոումինգից զրկել մեր ընկերության հաճախորդներին եւ դրանով իսկ նրանց կորուստ հասցնող իրադրության մեջ դնել այլ օպերատորների հաճախորդների նկատմամբ»,- ասաց Անուշ Բեղլոյանը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |