Orange Armenia-ի հերթական խանութը բացվեց Վանաձորում![]() 23 մարտի 2010 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia-ի նոր խանութ բացվեց Վանաձորում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Orange Armenia-ի մամլո ծառայությունից, սա Հայաստանում թվով 41-րդ, իսկ Վանաձորում` երկրորդ Orange խանութն է: «Մեր բաժանորդների թիվն օրեցօր մեծանում է, եւ մենք ցանկանում ենք կարողանալ ընդունել նրանց հարմարավետ միջավայրում եւ ապահովել արագ սպասարկում: Այս առումով վաճառքի ցանցի ընդլայնումը մեր 2010թ. կարեւոր նպատակներից է»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Խանութի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Ինչպես հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից, այս տարվա ընթացքում Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |