“Սինոփսիսի” կրթական ծրագրի շրջանավարտների մեծամասնությունը դարձել է “Սինոփսիս Արմենիա” ընկերության աշխատակից

PanARMENIAN.Net - “Սինոփսիս Արմենիայի” 381 աշխատակիցների 40 տոկոսը ՀՊՃՀ բազայի վրա “Սինոփսիս” կրթական ծրագրի շրջանավարտներ են: Այդ մասին ապրիլի 13-ին նոր ուսումնական շրջանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է “Սինոփսիս Արմենիայի” գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով, այդպիսով ընկերությունն օգնում է կանխել “ուղեղների արտահոսքը” երկրից:

“Ճարտարագիտական համալսրանի ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինժեներային մտքի, գիտելիքների և նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Եթե նրանք մեզ մոտ աշխատելու հնարավորություն չունենային, շատերը կմեկնեին արտասահման”,- ասել է Մուսայելյանը:

“Սինոփսիս Արմենիայի” գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքերով, ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներին առաջարկվող կրթական համակարգը գերժամանակակից է, այն արդեն կիրառվում է Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջատար բուհերում:

“Հայաստանում “Սինոփսիսի” կրթական բաժանմունքը, որը յուրահատուկ կրթական մոդել է իրականացնում, մեծ նշանակություն ունի մեզ համար: Այս ծրագրի հզորությունը Հայաստանում մեր ներկայության հիմնական պատճառն է և Հայաստանում ՏՏ զարգացման բաղադրիչ մասն է կազմում",-ասել է Ռիչ Գոլդմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---