Հայաստանում քննարկել են Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հարցը

Հայաստանում քննարկել են Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ռուսական “Intersystems” ընկերության ներկայացուցիչներ Վիկտոր Աբրահամովին և Վլադիմիր Օստրովսկուն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել առողջապահության նախարարության մամլո ծառայությունում, հյուրերը նախարարին են ներկայացրել “Intersystems” ընկերության գործունեությունը, մասնավորապես էլեկտրոնային առողջապահության ոլորտում ընկերության ձեռքբերումները, առաջարկվող լուծումները, ինչպես նաև Հայաստանում դրանց ներդրման հնարավորությունները:

Նախարարը հետաքրքրվել է, թե կոնկրետ Հայաստանում ըստ իրենց որտեղից պետք է սկսվի տեղեկատվության թվայանացումը և ինչ կտա դա համակարգին, հատկապես որ ոչ ամբողջական, բայց մասնակի առողջապահության համակարգում շրջանառվող տեղեկություններն արդեն իսկ թվայանացվում են: Բուժհաստատություններից դեպի նախարարություն եկող տեղեկատվական հոսքերը վաղուց թվայանցվում են: Հիշեցնենք, որ առողջության պահպանման առաջնային օղակում այս տարվանից գործում նոր համակարգ` յուրաքանչյուր հաճախման դեպք ներանցվում է համակարգիչ, բացի այդ բժշկի ազատ ընտրության ծրագիրը ևս իրականացում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով:

Հարություն Քուշկյանը, կարևորելով էլեկտրոնային առաղջապահության համակարգի լիարժեք ներդրումը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկում է ծավալել վերոնշյալ թեմայի շուրջ և պատասխանատուներին հանձնարարել ստեղծել մի ծրագիր, որը հնարավորություն կտա բարելավել համակարգի գործունեությունը և ամբողջացնել առկա տեղեկությունները մեկ համակարգի մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---