Երևանի Պուշկինի անվան դպրոցը զինվեց “Յամալ-12Կ” տիեզերական համակարգով![]() 17 ապրիլի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղի ունեցավ ինովացիոն ծրագրերի հեռահար ուսուցման համար նախատեսված “Յամալ-12Կ” տիեզերական համակարգի շնորհանդեսը: Տեսախորհրդաժողովի ընթացքում երևանյան դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները կապ հաստատեցին ՌԴ 12 քաղաքների իրենց գործընկերների հետ: Հեռահար ուսուցման տեխնիկական միջոցները, նախատեսված ռուսաց լեզվի ուսուցիչների համար, “Ռուսհամագործակցության” և “Կրթություն” հիմնադրամի նվիրատվությունն է: Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում “Ռուսհամագործակցության” ներկայացուցիչը Հայաստանում` Վիկտոր Կրիվոպուսկովը, հեռահար ուսուցման համակարգը հիմնված է “Յամալ ՌԱՕ Գազպրոմ” խմբավորման ուղեծրային բազայի վրա: Նախագծի արժեքն է 1 մլն ռուբլի: “Կրթությունը ամենաշահավետ ներդրումն է, առանց տեղեկատվության, առանց նորարարական գործընթացի դա միայն ետ մնալ կնշանակի: Ինովացիան 21-րդ դարի դավանանքն է”,-գտնում է Կրիվոպուսկովը: Ըստ նրա, այդ համակագիրն միացած են ՌԴ 60 000 դպրոցներից միայն 400-ը, իսկ այլ երկրներում նման համակարգ կհայտնվի միայն 1-2 տարի անց: “Մենք հուսով ենք, որ 2 տարում կկարողանանք այս համակարգը ներմուծել Հայաստանի բոլոր դպրոցներում: Ռուսաստանը ցանկանում է աջակցել ՀՀ կրթության նախարարությանն այս հարցում”,-ասել է Վ.Կրիվոպուսկովը: Համակարգի առաջին շնորհանդեսը Հայաստանում տեղի ունեցավ ապրիլի 15-ին` Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի հիմնադիր համաժողովի ժամանակ: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |