U!Com-ը մտադիր է ֆիքսված հեռախոսակապ տրամադրել արդեն ամռան ավարտին

PanARMENIAN.Net - U!Com-ը մտադիր է ֆիքսված հեռախոսակապ տրամադրել արդեն ամռան ավարտին` սեփկան մանրաթելային մալուխի հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Մանուշակ Մելքումյանը: «Այս պահի դրությամբ ընթանում են մալուխի անցկացման շինարարական աշխատանքները, բանակցություններ են ընթանում հեռախոսակապի միջազգային օպերատորների հետ»,-ասել է Մ.Մելքումյանը: Ըստ նրա, ընկերությունը պատրաստվում է հարմար սակագներ առաջարկել իր հաճախորդներին: Ընկերության մրցունակությունը պետք է ապահովի սեփական օպտիկա-մանրաթելային մալուխային գիծը, ինչը թույլ կտա կրճատել ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերը: U!Com-ի ֆիքսված կապը կգործի Երևանի տարածքում, իսկ հետագայում, նաև այն տարածաշրջաններում, որտեղ կանցկացվի ընկերության մալուխը:

U!Com-ը ապրիլի սկզբին ստացել է 6045 կոդը և 10 հազար համար տրաամդրելու իրավունքը: Ընկերությունը նաև մտադիր է հայկական շուկա հանել նոր թվային հեռախոս, որը կունենա ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի հնարավորություն, կունենա տեսազանգ և sms-հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: 2007թ. հիմնված U!Com ընկերությունը տրամադրում է Ինտերնետ-կապ, IP-հեռուստատեսություն և նոր սերնդի թվային կապ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---