ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության նախաձեռնության կենտրոնում մշակույթն է![]() 15 հունիսի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի ասուլիսը համատեղ իրականացրած ծրագրերի և առաջիկա անելիքների մասին: ՀՀ մշակույթի նախարարությունը, հատկապես վերջին տարիներին, շարունակում է հանդես գալ համարձակ նախաձեռնություններով` բազմաթիվ երաժշտական, թատերական, մանկապատանեկան և կինոփառատոները, մշակույթի բոլոր ոլորտներում ներկայացվող պրեմիերաները դրա վառ ապացույցն են: Նախաձեռնություններ, որոնք կարող էին կյանքի կոչվել միայն կայուն և գործին նվիրյալ բարեկամների միջոցով: Նախարարությունն իրավամբ կարող է հպարտանալ իր գործընկերներով, որոնց թվում մեծ տեղ ունի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի` հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու ջանքերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության կենտրոնում մշակույթն է: 2010թ. ընթացքում մշակութային նախաձեռնություններում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1մլրդ 86մլն ՀՀ դրամ: Թեև ընկերության աջակցությունը ոլորտին չի սահմանափակվում միայն նյութական ներդրումներով… «Մշակույթն է արտահայտում ազգի ով լինելը` մեր ինքնությունը: Այն երկիրը սերնդից սերունդ փոխանցող և պահպանող ամենամեծ արժեքն է՚,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մշակույթին աջակցելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետապնդում է աշխարհի հետ մշակութային երկխոսության կայացման նպատակ` մեր արժեքները ներկայացնելու միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը վերահաստատում է ազգային մշակութային նախաձեռնություններին աջակցելու իր պատրաստակամությունը` վստահ լինելով, որ հատկապես կինեմատոգրաֆի, երաժշտության և պատմությունըյան ոլորտում կարող է նպաստել աշխարհում Հայաստանի բարի համբավի պահպանմանը, ասվում է ընեկության մամլո հաղորդագրության մեջ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունների ցանկը հարուստ է: Միջոցառումների շարքում են Հայոց ցեղասպանության մութ էջերի վրա լույս սփռող 96 հատոր գրականության նվիրատվությունը ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գրադարանին, ՙԱրարատից` Սիոն՚ ֆիլմի ցուցադրման, ՙԵվգենի Օնեգին՚ օպերայի բեմականացման, մշակութային, հոգևոր և պատմական հուշարձանների մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված ՙՃանաչեք Հայաստանի հուշարձանները՚ (AMAP) ծրագրի հովանավորությունը, Գյումրիում երաժշտական դպրոցի վերանորոգմանն ուղղված` Յան Գիլլանի երևանյան համերգը, ՙՈսկե ծիրան՚ ամենամյա միջազգային կինոփառատոնը, ՙՎերադարձի՚ և ՙԲաց երաժշտության փառատոները՚, ՙԱրմենիա՚ հայկական առագաստանավի ճանապարհորդությունը, Սերժ Թանկյանի համերգը: Ընկերության համար հատուկ կարևորություն ունեն նաև ԶԼՄ-ների կողմից ազգային ինքնության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` ՙՀ1՚ հեռուստաալիքով հեռարձակվող ՙՕտար, ամայի ճամփեքի վրա՚ հաղորդումը, ՙՄիր՚ միջպետական հեռուստաալիքով ցուցադրվող Հայաստանի բացառիկ հուշարձանների մասին պատմող ֆիլմաշարը, ՙՇանթ՚ հեռուստաալիքով անցկացվող ՙԴուդուկի նոր ընտրյալները՚ մրցույթը և շատ ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է աջակցել նաև Հայաստանի տաղանդաշատ երաժիշտների` մասնավորապես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Պետական ակադեմիական երգչախմբի և Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների համար մեր երկրում աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու ջանքերին: «Վստահ եմ, որ մեր հայրենակիցները հիշում են, որ գործունեության հենց սկզբից ՎիվաՍել-ՄՏՍ-ը եղել է գիտնականների, արվեստագետների, երաժիշտների կողքին` գիտակցելով, որ նրանք են այն մարդիկ, ովքեր հավատում են մշակույթի բնօրրան Հայաստանի ապագային: Ուրախ ենք արձանագրել, որ կորպորատիվ պատասխանատվության նկատմամբ մեր մոտեցումը ոչ միայն ընդունելի է դարձել, այլև կարևոր ռազմավարության է վերածվել հայաստանյան մի շարք կազմակերպությունների համար: Հանրության արձագանքը գործադրված ջանքերի մեծագույն գնահատականն է: Մենք երջանիկ ենք տեսնել, որ մեր հարթած ուղին լայն ճանապարհի է վերածվում»,- ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |