ՎիվաՍել-ՄՏՍ-ը բոնուս է առաջարկում իր կանխավճարային բաժանորդներին23 հունիսի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ անվճար խոսելաժամանակ, SMS հաղորդագրություններ, նվերներ և օգտվել մի շարք հավելյալ հնարավորություններից: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, պարզապես անհրաժեշտ է ուղարկել BONUS բառը 5050 կարճ համարին և սկսել կուտակել միավորներ: Գրանցվել կարելի է նաև ՙԻնտերնետ օգնական՚ պորտալից, կամ` հավաքելով *505# հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը: Գրանցումն արժե 10 դրամ (ներառյալ ԱԱՀ): Գրանցվելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելիս ծախսած յուրաքանչյուր 100 դրամի դիմաց բաժանորդը կստանա մեկական միավոր: Բավականաչափ միավորներ կուտակելու դեպքում նա կարող է փոխանակել դրանք նվերների հետ, որոնց ցանկը շարունակաբար աճում է: Այս պահին այն ներառում է անսահմանափակ ներցանցային զանգեր և SMS-ներ, ներցանցային խոսելաժամանակ, SMS և ինտերնետ-փաթեթներ, բջջային հեռախոս MTС 236: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |