«ԱրմենՏել»-ը եռապատկել է 3G ցանցի ունակությունը և ներդրել HSUPA տեխնոլոգիան![]() 6 օգոստոսի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանում 3G ցանցի ունակության եռապատկման մասին: Ներկա պահին մայրաքաղաքում Beeline ցանցի շարժական ինտերնետի բաժանորդների մոտ ելքային տրաֆիկի միջին արագությունը 3ՄԲ/վ է, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Ընդլայնելով երրորդ սերնդի ցանցը Երևանում` մենք ավարտեցինք 2010թ.-ի ընթացքում նախատեսված 3G ցանցի ունակության եռապատկման ծրագրի առաջին փուլը: Հիմա հերթը շրջաններին է, որտեղ արդեն ակտիվորեն տարվում են աշխատանքներ և կավարտվեն մինչև տարեվերջ: Այս ամենի հետ մեկտեղ, HSUPA տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ մենք կարողացանք ուղիղ 10 անգամ ավելացնել ելքային տրաֆիկի արագությունը»,-նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել 3G ցանցի ունակությունը` Հայաստանի շրջաններում տեղադրելով ևս 100 բազային կայան: Նշենք, որ 2010 թ.-ի հունվարին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր Հայաստանի ողջ տարածքում 3G ցանցի ունակության կրկնապատկման մասին: 3G տեխնոլոգիայի միջոցով տվյալների փոխանցման մաքսիմալ արագությունը տեսականորեն 14.4 ՄԲ/վ է: Գործող ցանցերում գործնականում հասանելի արագությունը սովորաբար չի գերազանցում 3ՄԲ/վ-ը: HSUPA ստանդարտում, որտեղ հիմնական շեշտը դրված է ելքային տրաֆիկի վրա, տվյալների փոխանցման մաքսիմալ արագությունը (upload) տեսականորեն հասնում է մինչև 5.7 ՄԲ/վ-ի:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |