Երևանում մեկնարկել է համակարգչային խաղերի Հայաստանի առաջնությունը21 օգոստոսի 2010 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող համակարգչային խաղերի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 21-ին, Երևանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հայաստանի կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ առաջնության ներկայացուցիչ Էդգար Սահակյանն ասել է, որ մրցությանը մասնակցում է 80 խաղացող, որոնց միջին տարիքը 14-16 տարեկանն է: Նրա խոսքերի համաձայն, անչափահասների գրանցման պարտադիր պայմանը նրանց ծնողների գրավոր համաձայնությունն է եղել: «Կիբեռսպորտի զարգացումը նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընդհանուր զարգացմանը, քանի որ խաղերի ծրագրային բարդացումն ապահովելու հետ միաժամանակ աճում են նաև տեխնոլոգիաների հանդեպ պահանջները: Բացի այդ, անհրաժեշտ է զարգացնել համակարգչային խաղերի` որպես զվարճության ժամանակակից ձևերից մեկի մշակույթը», - ասել է Էդգար Սահակյանը: Առաջնության պաշտոնական խաղ է ընտրվել FIFA 10, հաղթողները հնարավորություն կունենան Լոս Անջելես մեկնելու, որպեսզի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը մասնակցեն WCG (World Cyber Games) միջազգային համակարգչային խաղերի եզրափակիչ խաղին: Ընդ որում, առաջին տեղը գրավող անձը միջազգային մրցումներին մասնակցելու համար կստանա մասնակի ֆինանսավորում: Հայկական մրցույթի ոչ պաշտոնական խաղ է համարվում Call of Duty:Modern WarFare2-ը: Օգոստոսի 22-ին տեղի ունեցող եզրափակիչ խաղում մասնակցելու են 32 խաղացող (ամեն խաղում` 16 մասնակից): Մրցույթի մրցանակային ֆոնդը 600 հազ. դրամ է: Այն բաժանվելու է բոլոր խաղերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողների միջև: Մրցույթի գլխավոր հովանավորը Samsung ընկերությունն է, իսկ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Ֆայն» համակարգչային տեխնիկայի խանութների ցանցը: Տեղեկատվական գործընկերներն են` PanARMENIAN.Net www.Bravo.am, ռադիո «Վանը», «Ռուսսկոյե ռադիոն», Hit FM ռադիոկայանը: Հայաստանի համակարգչային առաջնությունն արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում, նախորդ մրցության հաղթողները մասնակցել են Գերմանիայում և Իտալիայում անցկացվող WCG համակարգչային խաղերին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |